Որո՞նք են օգոստոսի ամենահզոր սմարթֆոնները

1 սեպտեմբերի, 2023  22:21

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող AnTuTu կայքի մասնագետները ներկայացրել են Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների կատարողականության ցուցանիշների օգոստոսյան վարկանիշը։

Օգոստոսի ֆլագմանային ամենահզոր սմարթֆոնը OnePlus Ace 2 Pro-ն է՝ 1,64 մլն միավոր միջին գնահատականով, որին հաջորդում են iQOO 11S-ը (1,64 մլն միավոր) և Nubia Red Magic 8S Pro+-ը (1,63 մլն միավոր):

Թոփ տասնյակում ներառվել են նաև iQOO 11 Pro, Vivo X90 Pro+, OnePlus 11, Realme GT5, iQOO 11, Vivo X Fold2 և Oppo Find X6 Pro: Օգոստոսի լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր առաջատար սմարթֆոններն աշխատում են Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով:

antutu 1.jpg (212 KB)

Միջին բյուջե ունեցող հեռախոսների վարկանիշում օգոստոսյան վարկանիշային ցուցակի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են Redmi Note 12 Turbo (1,14 մլն միավոր) և Realme GT Neo5 SE (1,14 մլն միավոր) սմարթֆոնները, որոնք աշխատում են Snapdragon 7+ Gen 2 պրոցեսորով։

Այս կատեգորիայի մնացած սմարթֆոններն ունեն MediaTek 8100 և 8200 պրոցեսորներ: Երրորդից հինգերորդ տեղերում են iQOO Neo7 SE-ն (949 հզր միավոր) և Vivo S17 Pro-ն (944 հզր միավոր) և Oppo Reno10 Pro 5G-ը (924 հզր միավոր): Նրանց հաջորդում են Redmi Note 12T Pro-ն, Redmi K60E-ն, Xiaomi Civi-ն, ինչպես նաև OnePlus Ace Racing-ը և բազային Ace-ը։

anatutu.jpg (211 KB)

Ավելի վաղ NEWS.am Tech-ը ներկայացրել էր 2023-ի հինգ լավագույն Android սմարթֆոնների ցանկը, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ, օգոստոսին ներկայացված լավագույն սմարթֆոնների մասին կարող եք կարդալ այստեղ, իսկ վատագույն iPhone-ների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ 


 
 
 
 
  • Արխիվ