4PDA կայքի խմբագիրները կազմել են տարբեր անվանակարգերում վեց լավագույն սմարթֆոնների ցանկը, որոնք ներկայացվել են օգոստոսին։
Առաջին տեղում է Infinix GT 10 Pro-ն, որն ստացել է Full HD AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ, 108 ՄՊ հիմնական տեսախցիկ, 45 Վտ լարային լիցքավորում, microSD քարտի աջակցություն, ստերեո բարձրախոսներ և կորպուսի լուսավորություն։ Սարքի աշխատանքի համար պատասխանատու է MediaTek Dimensity 8050 չիպը, որոշ երկրներում նորույթն արդեն վաճառվում է $240-ով։
Ցուցակի երկրորդ տեղում է ֆլագմանային OnePlus Ace 2 Pro-ն, որի գինն սկսում է $410-ից: Այս սմարթֆոնն ունի հզոր Snapdragon 8 Gen 2 չիպ, 50 ՄՊ տեսախցիկ, 150 Վտ արագ լիցքավորում, լուռ ռեժիմի փոխարկիչ և AMOLED էկրան՝ 1,5K լուծաչափով և 120 Հց թարմացման հաճախականությամբ։ Սմարթֆոնը հասանելի է 12/256 ԳԲ-ից մինչև 24 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողության տարբերակներով:
Երրորդ տեղում է Redmi K60 Ultra-ն, որն առաջարկում է նմանատիպ բնութագրեր ավելի ցածր գնով: Այսպիսով, $359-ով դուք կարող եք ձեռք բերել սմարթֆոն OLED էկրանով 1,5K լուծաչափով, 144 Հց թարմացման հաճախականությամբ և մինչև 2600 նիտ պայծառությամբ։ Սարքն ունի նաև 50 ՄՊ տեսախցիկ, 120 Վտ լիցքավորում և ջրի և փոշու պաշտպանություն IP68 ստանդարտի համաձայն։ Redmi ֆլագմանի աշխատանքի համար պատասխանատու է MediaTek Dimensity 9200+ չիպը:
Չորրորդ տեղում է Redmi 12 5G-ն, որն աշխատում է Snapdragon 4 Gen 2 պրոցեսորով՝ հիմնված 4 նմ տեխպրոցեսի վրա։ 6,79 դյույմանոց LCD-մատրիցան ստացել է 2460x1080 պիքսել լուծաչափ և աջակցում է մինչև 90 Հց թարմացման արագություն: Էկրանը պաշտպանված է Corning Gorilla Glass 3 թրծված ապակիով: Հեռախոսն ունի կողային մատնահետքերի սկաներ, 50 ՄՊ տեսախցիկ, 3,5 մմ խցիկ միակցիչ։ Գինն սկսվում է $130-ից և թողարկվում է չորս մոդիֆիկացիանով` 4/128 ԳԲ ($130), 8/128 ԳԲ ($137), 8/128 ԳԲ ($150) և 8/256 ԳԲ ($179):
Հաջորդ սմարթֆոնը TECNO POVA 5 Pro-ն է, որն արտաքուստ հիշեցնում է Nothing սմարթֆոնների շարքը։ Նորույթն ունի թափանցիկ հետևի վահանակ՝ դեկորատիվ դիզայնով, LED լուսավորում: Տեղադրված է 6,78 դյույմանոց էկրան՝ Full HD+ լուծաչափով և 120 Հց հաճախականությամբ: Հեռախոսն աշխատում է 6 նմ MediaTek Dimensity 6080 պրոցեսորով: Օպերատիվ հիշողությունը 8 ԳԲ է, ինչը հնարավոր է ընդլայնել մինչև 16 ԳԲ՝ պահուստային ազատ տարածքի հաշվին։ Սառեցման համակարգն ունի գոլորշիացման խցիկ, որը թույլ է տալիս խաղալ առանց կատարողականի զգալի նվազման։ Ստանդարտ 68 Վտ հզորությամբ լիցքավորիչով մարտկոցը մինչև 50% լիցքավորվում է 15 րոպեում:
Ցուցակը եզրափակում է Xiaomi Mix Fold 3 ծալովի սմարթֆոնը։ Սարքն ինքին չափազանց բարակ է. բացված վիճակում հաստությունը 5,26 մմ է։ Սմարթֆոնն ունի դրսի 6,56 դյույմանոց էկրան, իսկ ներսի էկրանը 8,03 դյույմ է: Երկուսն էլ հիմնված են AMOLED E6 մատրիցայի վրա՝ մինչև 2600 նիտ առավելագույն պայծառությամբ: Ներքին էկրանը լրացուցիչ աջակցում է 1-ից մինչև 120 Հց դինամիկ թարմացման արագություն: Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով: Հիմնական տեսախցիկը 50 MP Sony IMX800 սենսոր է, որին լրացնում են գերլայնանկյուն ոսպնյակը (12 ՄՊ) և մի զույգ հեռաֆոտո ոսպնյակներով (յուրաքանչյուրը 10 ՄՊ) 3,2x և 5x օպտիկական խոշորացումով: 4800 մԱ/ժ մարտկոցն աջակցում է 67 Վտ լարային և 50 Վտ անլար լիցքավորում:
ամիս
շաբաթ
օր