Տիեզերական աղբը կհավաքեն հսկայական փչովի պարկով․ նախագիծը կֆինանսավորի NASA-ն

31 օգոստոսի, 2023  22:27

TransAstra ընկերությունը NASA-ի հետո 850,000 դոլարի պայմանագիր է կնքել ուղեծրում տիեզերական աղբը հավաքելու համար նախատեսված հսկայական փչովի պարկի նախատիպն ստեղծելու համար: TransAstra նախատեսում է նաև ThinkOrbital-ի հետ համագործակցությամբ ուղեծրում գործարանային համալիր ստեղծել, որտեղ հավաքված աղբը կվերանորոգվի, կվերամշակվի և օգտակար ինչ-որ բանի կվերածվի։

Տիեզերական աղբը պարկերով հավաքելը կհեշտացնի ուղեծիրը մահացու աղբից մաքրելու խնդրի լուծումը: Ընդորում՝ այն չի ​​պահանջի ուղեծրերի հատուկ ուղղում և ճշգրիտ մանևրումներ՝ տիեզերական աղբին մոտենալու համար։ Ընդամենը պետք է պարկը ցանցի պես շարժել դեպի աղբը։ Բացի դրանից, տիեզերական աղբի յուրաքանչյուր միավոր հավաքելուց հետո կարիք չի լինի այն անմիջապես տեղափոխել, քանի որ պարկը կարող է տեղաշարժել աղբահան սարքի հետ միասին մինչև այն լցվի։ Սա նաև կօգնի խուսափել ավելորդ ծախսերից։

TransAstra 2.jpg (310 KB)

ThinkOrbital-ը մտադիր է տիեզերական աղբը տեղում վերամշակելու կայան կառուցել ուղեծրում: Ընկերության հաշվարկների համաձայն՝ տիեզերական սարքավորումների պահեստավորումն ու վերաօգտագործումը վեց անգամ կնվազեցնի ծախսերը՝ ի տարբերություն այն սցենարի, եթե աղբի առանձին կտորներ տեղափոխվեն բավական ցածր բարձրություն, որպեսզի արագ վերադարձվեն Երկրի մթնոլորտ, որտեղ էլ կայրվեն նախքան Երկիր հասնելը։ Բացի դրանից, տիեզերական սարքավորումների կրկնակի օգտագործումը վառելիքի ծախսերը կրճատում է 82%-ով, իսկ տիեզերական աղբը հավաքելու համար պահանջվող ժամանակը՝ 40%-ով։

space pollution.jpeg (110 KB)

Տիեզերական աղբը փչովի պարկերի մեջ հավաքելու համար նախատեսվում է ստեղծել TransAstra Worker Bee անունով տիեզերանավ։ Այն աղբը կհավաքի և կհասցնի ThinkPlatform-ի հարթակ, որի պլանային տրամագիծը կլինի 37 մ, իսկ ծավալը՝ 4000 մ3։ Պլատֆորմում առկա  սարքավորումներն էլ կկատարեն հավաքված աղբի ախտորոշումը, վերանորոգումը կամ ուտիլիզացիան։

TransAstra 3.jpg (164 KB)

«Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մենք կարող ենք և պետք է ստեղծագործաբար վերանայենք, թե ինչպես ենք մոտենում բեկորների հեռացմանը, - ասել է ThinkOrbital-ի համահիմնադիր և ԱՄՆ ռազմաօդային ուժերի պահեստազորի գնդապետ Լի Ռոզենը,- Սա կարևոր է ոչ միայն տիեզերական հետազոտությունների և արդյունաբերականացման զարգացման, այլ նաև մեր ազգային պաշտպանության համար»:


 
 
 
 
  • Արխիվ