Հրապարակվել է ամենասարսափելի սարսափ-խաղերի վարկանիշը․ առաջին տեղում ո՛չ Resident Evil-ն է, ո՛չ էլ նույնիսկ Silent Hill-ը

24 հոկտեմբերի, 2022  22:27

Աշխարհի ամենասարսափելի խաղը, պարզվում է, Bloodious Games ստուդիայի MADiSON հոգեբանական սարսափ-խաղն է։ Ամենասարսափելի խաղերի վարկանիշում MADiSON-ն առաջ է անցել սարսափ ժանրի ամենահայտնի խաղերից՝ Resident Evil-ից և Silent Hill-ից:

Բրիտանական Broadband Choices ընկերության կազմած վարկանիշը, ի տարբերություն շատ այլ վարկանիշների, հիմնված է ոչ թե գեյմերների սուբյեկտիվ գնահատականների, այլ ավելի օբյեկտիվ տվյալների վրա։ Հետաքրքրաշարժ այս գիտափորձի ժամանակ փորձագետները 200 մասնակցի ցույց են տվել 45 սարսափ-խաղերի պատահական դրվագներ և գրանցել նրանց սրտի զարկերի ռիթմի ընդհանուր ցուցանիշը և սրտի կծկումների հաճախության ամենաբարձր թռիչքները: Ինչպես հայտնի է, երբ մարդը վախենում է, նրա սրտի կծկումների հաճախականությունը բարձրանում է։

Ինչպես պարզվել է, փորձի մասնակիցների մեծամասնության մոտ սրտի զարկերի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Bloodious Games ստուդիայի MADiSON-ի խաղի կադրերը դիտելիս։ Խաղը պատմում է մի դեռահասի մասին, ում ձեռքում է հայտնվել տեսախցիկ, որը ժամանակին պատկանել է սերիական մարդասպանի: Այս խաղի կադրերը դիտողների սրտի զարկերի միջին հաճախականությունը եղել է րոպեում 97 զարկ, ընդ որում ամենաբարձր ցուցանիշը եղել է րոպեում 131 զարկ:

MADiSON-1

Հետաքրքիր է, որ հայտնի Resident Evil և Silent Hill խաղերը նույնիսկ լավագույն եռյակում չեն հայտնվել: Երկրորդ տեղում Alien: Isolation-ն է, որին հաջորդում են Visage-ը, Five Night at Freddy's 4-ը և Outlast 2-ը:

Resident Evil 7: Biohazard-ը, Resident Evil 2-ը և Resident Evil: Village-ը զբաղեցրել են 6-րդ, 11-րդ և 16-րդ տեղերը: Silent Hill 4. The Room-ը զբաղեցրել է 14-րդ տեղը, Silent Hill 3-ը և Silent Hill 2-ը՝ համապատասխանաբար 19-րդ և 23-րդ տեղերը:

Ցանկում ներառվել է նաեւ ինտրիգային ու ատմոսֆերային Bloodborne-ը, որը զբաղեցրել է 7-րդ տեղը։

scary-games

Հետաքրքիր է, որ Հիդեո Կոձիմայի P.T., ի վերջո, դուրս է մնացել ուսումնասիրությունից, քանի որ սա միայն ցուցադրական տարբերակ է, և ոչ ամբողջական խաղ: Չի բացառվում, որ եթե P.T.-ն. ընդգրկված լիներ վարկանիշում, ամենայն հավանականությամբ, այն կլիներ առաջին տեղում, քանի որ այս խաղի թիզերի ցուցադրության ժամանակ 15 մարդուց բաղկացած փոքր խմբում մասնակիցների սրտի միջին զարկերի քանակը կազմել էր րոպեում 99, իսկ առավելագույնը՝ 135։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ