Ինչո՞ւ են սմարթֆոնները պայթում. 6 ամենատարածված պատճառները

28 հուլիսի, 2023  18:20

Վերջին ամիսներին գրանցվել են սմարթֆոնների պայթյունի մի քանի դեպքեր, որոնք անհանգստություն են առաջացնում ամենուր տարածված սարքերի անվտանգության վերաբերյալ: Երբեմն սմարթֆոնի պայթյունը կարող է վնասվածքներ, գույքային վնաս պատճառել կամ նույնիսկ հանգեցնել մահվան։

Ինչո՞ւ են սմարթֆոններ պայթյուննի։ Ինչպե՞ս կարող եք պաշտպանվել նման դեպքերից:

1. Մարտկոցի անսարքություններ

Սմարթֆոնի պայթյունի հիմնական պատճառներից մեկը համարվում է մարտկոցի անսարքությունը։ Ժամանակակից սմարթֆոնները սովորաբար օգտագործում են լիթիում-իոնային մարտկոցներ, որոնք հայտնի են էներգիայի բարձր խտությամբ և արդյունավետությամբ։ Այնուամենայնիվ, այս մարտկոցների հետ կարող են որոշ խնդիրներ առաջանալ, դրանք կարող են տաքանալ, հատկապես, եթե ճիշտ չեն արտադրված: Թերի մարտկոցներում կարող են ներքին կարճ միացումներ տեղի ունենալ, ինչը հանգեցնում է էներգիայի անվերահսկելի արտանետման և պայթյունի:

2. Արտաքին ջերմության աղբյուրներ

Բարձր ջերմաստիճանի կամ արևի ուղիղ ճառագայթների երկարատև ազդեցությունը կարող է հանգեցնել սմարթֆոնի մարտկոցի գերտաքացման: Դա առավել արդիական է հատկապես շոգ եղանակին կամ երբ հեռախոսը մնում է փակ մեքենայում։ Բարձր ջերմաստիճանը կարող է արագացնել քիմիական ռեակցիաները մարտկոցի ներսում, ինչը կարող է հանգեցնել պայթյունի:

3. Ֆիզիկական վնասվածքներ

Պատահական գետնին ընկնելու, հարվածներ ստանալու ժամանակ կամ սուր մակերեսներին բախվելու ժամանակ կարող են վնասվել սմարթֆոնի ներքին բաղադրիչները, ներառյալ մարտկոցը: Մարտկոցի վնասված պատյանի պատճառով ներքին զգայուն բաղադրիչները կարող են արտաքին որոշակի տարրերի կողմից ազդեցության ենթարկվել, ինչպիսիք են օդը և խոնավությունը, ինչը հանգեցնում է կարճ միացումների և հնարավոր պայթյունների: Արտադրողները ձեռնարկել են անվտանգության միջոցներ նման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար, սակայն անվտանգության այդ միջոցները, այդուհանդերձ, կարող են անօգուտ լինել ֆիզիկական լուրջ վնասվածքների դեպքում։

4. Կեղծ կամ անորակ մարտկոցներ

Ավելի էժան այլընտրանքների պահանջարկը հանգեցրել է շուկայում կեղծ և անորակ մարտկոցների տարածմանը: Դրանցում կարող են և բացակայել անվտանգության կարևոր ֆունկցիաները, ինչը մեծացնում է գերտաքացման կամ անսարքության վտանգը: Սմարթֆոններ և աքսեսուարներ ցանկալի է ձեռք բերել հուսալի աղբյուրներից՝ անորակ մարտկոցների հետ կապված հնարավոր ռիսկերից խուսափելու համար:

5. Գերլիցքավորում և ոչ պատշաճ լիցքավորում

Սմարթֆոնի գերլիցքավորումը կարող է հանգեցնել մարտկոցի գերտաքացմանը, որն ի վերջո կարող է հանգեցնել պայթյունի: Ժամանակակից սմարթֆոնները սովորաբար ունեն ներկառուցված գերլիցքավորման պաշտպանության մեխանիզմներ, սակայն չարտոնված կամ լիցքավորման վնասված պարագաների օգտագործման ժամանակ պաշտպանության այդ մեխանիզմները կարող են չգործել: Բացի դրանից, երրորդ կողմի արտադրած լիցքավորիչների օգտագործումը, որոնք չեն համապատասխանում անվտանգության չափանիշներին, նույնպես կարող է վտանգավոր լինել:

6. Արտադրական թերություններ

Չնայած կան որակի հսկողության խիստ միջոցառումներ, երբեմն կարող են առաջանալ նաև արտադրական թերություններ: Հավաքման գործընթացում սխալները, ինչպիսիք են մարտկոցի սխալ տեղադրումը կամ սարքի ոչ պատշաճ կնքումը, կարող են առաջացնել ներքին ճնշման բարձրացում, ինչը կարող է հանգեցնել պայթյունի:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ