15 դյույմանոց MacBook Air-ը չի արդարացնում սպասելիքները. ինչու՞ Apple-ի նոր նոութբուքի վաճառքները ձախողվեցին

28 հուլիսի, 2023  20:19

Վերջերս Apple-ը ներկայացրեց իր նոր մշակումը` 15,3 դյույմանոց MacBook Air-ը, որի հետ ընկերությունը մեծ հույսեր էր կապում: Այնուամենայնիվ, չնայած փորձագետների դրական ակնարկներին, սարքի վաճառքները ձախողվեցին, քանի որ այն մեծ հետաքրքրություն չառաջացրեց սպառողների շրջանում:

Ինչպես նշում է DigiTimes-ը, նոր MacBook Air-ի պատվերների ծավալը սպասվածից զգալիորեն ցածր է եղել, ինչը հանգեցրել է Apple-ի մատակարարման շղթայում խնդիրների։ Սարքի ցածր պահանջարկի պատճառով ընկերությունը նույնիսկ ստիպված է եղել կրճատել նոութբուքի արտադրությունը։

Հետաքրքիր է, որ Apple-ը հույս ուներ, որ նորույթը մեծ պահանջարկ կվայելի այն օգտատերերի շրջանում, որոնք միջին դասի մեծ նոութբուքի կարիք ունեն, սակայն չեն կարող իրենց թույլ տալ ավելի թանկ և հզոր MacBook Pro 16:

MacBook Air-ի ցածր պահանջարկը մի քանի պատճառներ կարող է ունենալ: Նախ, անհատական ​​համակարգիչների շուկայում ընդհանուր անկումը կարող է ազդել նաև սպառողների հետաքրքրության վրա նոր սարքի նկատմամբ: Երկրորդ՝ Apple M3 չիպի վրա հիմնված MacBook Air-ի առաջիկա թողարկումը սպասվում է այս աշնանը, ինչը կարող է նվազեցնել սպառողների հետաքրքրությունը այս մոդելի նկատմամբ:

Թարմացված MacBook Air-ն իր կրտսեր մոդելից՝ 13 դյույմանոց տարբերակից տարբերվում է միայն էկրանի չափերով, և երկու դեպքում էլ համակարգիչի աշխատանքի համար պատասխանատու է Apple M2 չիպը: Սա այդքան էլ շատ չի մոտիվացնի օգտատերերին, որպեսզի ձեռք բերեն նոր մոդելը, եթե արդեն իսկ ունեն նույն չիպով աշխատող նախորդ մոդելը, հատկապես, երբ 13 դյույմանոց մոդելն սկսվում է $1100-ից, 15,3 դյույմանոց տարբերակը կարժենա $200-ով ավելի:


 
 
 
 
  • Արխիվ