M2 չիպով MacBook Air 15"-ը արդեն հասանելի է նախապատվերի համար

14 հուլիսի, 2023  13:07

Հունիսի 6-ին Apple-ը հայտարարեց երկար սպասված 15,6 դյույմանոց MacBook Air-ի թողարկման մասին: Այն իր մեջ ներառել է նախորդ մոդելների լավագույն տեխնիկական զարգացումները և դարձել է MacBook Air շարքի վերջին նորույթը։ 

Հայաստանում 15.6” անկյունագծով նոր MacBook Air M2-ը  դուք կարող եք ձեռք բերել հուլիսի 21-ից: Այսօրվանից սարքը հասանելի է նախապատվերի համար Apple-ի պաշտոնական վերավաճառողների մոտ: Բացի այդ, միայն մինչև հուլիսի 23-ը կգործեն նորույթը գնելու համար հատուկ պայմաններ. 12 ամիս անտոկոս ապառիկ և Apple-ի ցանկացած աքսեսուար գնելու դեպքում՝ 20 000 AMD cashback աքսեսուարների համար։

Իսկ UCOM խանութ սրահներում կգործի 20 000AMD cashback ձեր UCOM-ի հաշվին։

Գների և նախնական պատվերների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքերը. iSpace, Mobile Centre, ZigZag, iStore, Vega, VLV, UCOM.

Անհավանական բարակ 15 դյույմանոց MacBook Air-ն ունի նորարարական Liquid Retina էկրան, որն ապահովում է հարուստ, վառ գույներ, որոնք ֆիքսում են յուրաքանչյուր մանրուք, նույնիսկ տեսագրման ռեժիմում: MacOS-ը հիանալի աշխատում է Magic Keyboard-ի, iPhone-ի և iPad-ի հետ։ 

MacBook Air 13" M2-ի համեմատ նոր մոդելը, բացի մեծ էկրանից, ունի բարելավված մարտկոց և նոր աուդիո համակարգ: Երեք խոսափողներն ավելի լավ են կենտրոնանում ձեր ձայնի վրա՝ միաժամանակ թուլացնելով ձեր շուրջը եղած աղմուկը: Վեց բարձրախոսով ձայնային համակարգը և Spatial Audio-ն թույլ են տալիս ընկղմվել երաժշտության մեջ:

MacBook Air 13 3 (2)-1.jpg (197 KB)

Եթե համեմատենք նոր արտադրանքը M1 չիպով MacBook Air 13-ի հետ, ապա նոր մոդելը ունի մի քանի առավելություններ.

-M2 չիպի շնորհիվ աշխատանքը բարելավվել է 20-40%-ով։ 

-Հզոր գրաֆիկական պրոցեսոր, օպերատիվ հիշողություն մինչև 24 Գբ:

-Ավելի պայծառ Liquid Retina էկրան՝ գունային լայն գամմայով: 

-Նոր ձայնային համակարգ՝ 6 բարձրախոսով, Տարածական Աուդիո համակարգ և 3 խոսափող: 

-Բարելավված մարտկոց, սնուցման ադապտեր և FaceTime HD տեսախցիկ:

 Նորույթը հասանելի է Midnight, Starlight, Space Grey և Silver գույներով:

MacBook Air 13 3 (1).jpg (1.09 MB) 


 
 
 
 
  • Արխիվ