Ընդամենը $200. Honor-ը ներկայացրել է X50 և X50i սմարթֆոնները, որոնք աշխատում են Snapdragon 6 Gen 1 և Dimensity 6020 չիպերով

6 հուլիսի, 2023  18:15

Honor ընկերությունը ներկայացրել է Honor X50 և Honor X50i բյուջետային սմարթֆոնները: Առաջինը հիմնված է Snapdragon 6 Gen 1 պրոցեսորի վրա, իսկ երկրորդը ստացել է այլընտրանքային հարթակ՝ MediaTek Dimensity 6020:

Honor X50-ն ունի 6,78 դյույմանոց AMOLED էկրան՝ 2652×1200 պիքսել լուծաչափով և 120 Հց թարմացման հաճախականությամբ։ Նորույթն առաջարկում է օպերատիվ հիշողության երեք տարբերակ՝ 8 ԳԲ, 12ԳԲ կամ 16 ԳԲ, ինչպես նաև ներկառուցված հիշողության 128 ԳԲ, 256 ԳԲ կամ 512 ԳԲ ​​տարբերակներ։

Սարքի առջևի մասում տեղադրված է 8 ՄՊ սելֆի տեսախցիկի սենսոր՝ 1080p@30fps ռեժիմով տեսանկարահանման աջակցությամբ։ Հետևի մասում տեղադրված է տեսախցիկի հիմնական մոդուլը, որը բաղկացած է 108 ՄՊ հիմնական սենսորից՝ 1/1,67 դյույմով և f/1,75 օպտիկայով, ինչպես նաև տեսադաշտի խորությունը հաշվարկելու համար օժանդակ 2 ՄՊ մոդուլից: Հիմնական տեսախցիկը կարող է նկարահանել 4K@30fps ռեժիմով։

Սմարթֆոնն ստացել է 5800 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 33 Վտ լիցքավորման աջակցությամբ։ Հեռախոսն ունի նաև IP53 սերտիֆիկացում, ինչը նշանակում է, որ սարքը պաշտպանված է ջրից և փոշուց: Սմարթֆոնն աշխատում է Android 13 օպերացիոն համակարգով՝ MagicOS 7.1 ինտերֆեյսով և հասանելի կլինի հինգ գույնով՝ սև, կապույտ, նարնջագույն, արծաթագույն և մարգարտագույն։

Honor X50i.jpg (301 KB)
Honor X50i մոդելն ունի ավելի համեստ բնութագրեր: Սարքը ստացել է 6,7 դյույմանոց LTPS էկրան՝ 2388×1080 պիքսել լուծաչափով և 90 Հց թարմացման հաճախականությամբ։ Հեռախոսը աշխատում է ութմիջուկանի MediaTek Dimensity 6020 պրոցեսորով, որը բաղկացած է երկու Cortex-A76 միջուկից՝ 2,2 ԳՀց հաճախականությամբ, վեց Cortex-A55 միջուկից՝ 2,0 ԳՀց հաճախականությամբ, և Mali-G57MC գրաֆիկական միջուկից։

Այս մոդելն առաջարկում է 8 ԳԲ կամ 12 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև ներկառուցված հիշողության մեկ տարբերակ՝ 256 ԳԲ։ Նորույթի դիմային տեսախցիկը 8 ՄՊ է։ Հիմնական մոդուլը պարունակում է 100 ՄՊ սենսոր՝ f/1.9 օպտիկայով, ինչպես նաև 2 ՄՊ օժանդակ սենսոր՝ տեսադաշտի խորությունը հաշվարկելու համար: Տեսանյութեր հիմնական տեսախցիկը նկարում է 1080p@30fps ռեժիմով:

Սարքը սնուցվում է 4500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով՝ 33 Վտ լիցքավորման աջակցությամբ։ Այս սմարթֆոնը ևս ստացել է նաև Android 13 օպերացիոն համակարգ MagicOS 7.1 ինտերֆեյսով։ Honor X50i մոդելը կթողարկվի հինգ գույնով՝ սև, կապույտ, վարդագույն, արծաթագույն և ծիածանագույն։

8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված ​​հիշողությամբ Honor X50 տարբերակն արժե 1399 յուան ​​(մոտ 193 դոլար): 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված ​​հիշողությամբ առավելագույն կոնֆիգուրացիայով սարքի գինը 1999 յուան ​​է (275 դոլար): 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ Honor X50i տարբերակը արժե 1379 յուան ​​(190 դոլար), մինչդեռ 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ տարբերակը՝ 1679 յուան ​​(231 դոլար):


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ