6000 մԱ/ժ մարտկոց, OLED էկրան․ Nubia-ն ներկայացրել է առաջին սմարթֆոնը, որը 24 ԳԲ RAM ունի

5 հուլիսի, 2023  18:01

Չինական Nubia ընկերությունը ներկայացրել է խաղային նոր սմարթֆոնի երկու տարբերակ՝ Red Magic 8S Pro և Red Magic 8S Pro+-ը։ Հեռախոսներն ունեն տպավորիչ բնութագրեր, իսկ Pro+ տարբերակն առաջին սմարթֆոնն է աշխարհում, որն ունի 24 ԳԲ օպերատիվ հիշողություն։

Նախ, այս սմարթֆոնը Qualcomm SoC-ի վրա հիմնված ամենահզոր մոդելն է աշխարհում: Այն օգտագործում է SoC Snapdragon 8-ի առաջատար տարբերակը՝ 3,36 ԳՀց գերմիջուկային հաճախականությամբ, որը, զուգորդված հովացման լուրջ համակարգով, AnTuTu ռեյտինգային հարթակում կատարողականի տպավորիչ ցուցանիշ է գրանցել՝ հավաքելով 1,71 միլիոն միավոր։

Այս հեռախոսի երկրորդ առանձնահատկությունը 24 ԳԲ ֆիզիկական օպերատիվ հիշողությունն է։ Ավելի վաղ Digital Chat Station-ի ինսայդերը վստահեցրել էր, որ այս ծավալի օպերատիվ հիշողությամբ ավելի շատ մոդելներ շուտով կթողարկվեն, սակայն Red Magic 8S Pro-ն առաջինն է թողարկվել: Սմարթֆոնի Pro+ տարբերակն ունի նաև 1 ՏԲ ներկառուցված հիշողություն։

Red Magic 8S Pro-ն ստացել է 6,8 դյույմանոց OLED էկրան՝ 2480x1116 պիքսել լուծաչափով և կադրերի փոփոխության 120 Հց հաճախականությամբ։ Առավելագույն պայծառությունը՝ 1300 քդ/մ է, լայնաիմպուլսային մոդուլյացիայի կարգավորման հաճախականությունը՝ 1440 Հց։ Էկրանն ապահովում է գունային տարածության DCI-P3 100% ծածկույթ: Մատնահետքերի սկաները յոթերորդ սերնդի է և տեղադրված է էկրանի տակ։ Այն նաև թույլ է տալիս որոշել սրտի կծկումների հաճախությունը:

Red Magic 8S Pro.jpg (157 KB)

Red Magic 8S Pro-ն ստացել է 6000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 80 Վտ լիցքավորման աջակցությամբ, սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորվում է 25 րոպեում։ Սակայն Red Magic 8S Pro+ տարբերակը տարբերվում է նրանով, որ մարտկոցի հզորությունը 5000 մ/Աժ է, բայց լիցքավորման հզորությունը կրկնակի բարձր է՝ 165 վտ։ Այս սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորվում է 14 րոպեում։

Խաղային սմարթֆոններում տեսախցիկին ավանդաբար առանձնապես ուշադրություն չի դարձվում, ուստի այստեղ հիմնական սենսորը Samsung S5KGN5-ն է՝ 50 ՄՊ լուծաչափով։ Այն ուղեկցվում է 8 և 2 ՄՊ լուծաչափով սենսորներով, օպտիկական կայունացում չկա։

Red Magic 8S Pro-ն աշխատում է RedMagic OS 8.0-ով՝ հիմնված Android 13-ի վրա, որը հատուկ հարմարեցված է խաղերի համար: Ինտերֆեյսի սահունությունը, սմարթֆոնի նախորդ մոդելի համեմատ, ավելացվել է 30%-ով։

Սմարթֆոնը ունի հետևյալ գնային տարբերակները․

Red Magic 8S Pro

  • 8/128 ԳԲ – 550 դոլար,
  • 8/256 ԳԲ – 610 դոլար,
  • 12/256 ԳԲ – 690 դոլար,
  • 12/512 ГБ – 790 դոլար։

Red Magic 8S Pro+

  • 16/256 ԳԲ – 760 դոլար,
  • 16/512 ԳԲ – 800 դոլար,
  • 16 ԳԲ/1 ՏԲ – 965 դոլար,
  • 24 ԳԲ/1 ՏԲ – 1035 դոլար։

 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ