Հայտնի է, թե որն է մինչև $280 արժողությամբ ամենահզոր Android սմարթֆոնը

5 հուլիսի, 2023  10:29

AnTuTu հայտնի կայքի մշակողները հրապարակել են ամենահզոր սմարթֆոնների վարկանիշը 2023 թ․ հուլիսի սկզբի դրությամբ։ Մինչև 280 դոլար գնային կատեգորիայում թոփ տասնյակը գլխավորել է վերջին մոդելի Xiaomi Redmi Note 12 Turbo-ն, որը թողարկվել է 2023-ի հուլիսի սկզբին։

Սմարթֆոնն ունի Snapdragon 7+ Gen2 պրոցեսոր, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, 6,7 դյույմանոց AMOLED էկրան, եռակի տեսախցիկ և 5000 մԱ/ժ մարտկոց։ AnTuTu-ի վարկանիշում այն հավաքել է 592,300 միավոր։

Երկրորդ տեղը զբաղեցրել է մեկ այլ Xiaomi սմարթֆոն՝ Redmi Note 12T Pro-ն: Ութ միջուկով Mediatek Dimensity 8200 Ultra պրոցեսորով և 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ՝ մոդելը հավաքել է 585,200 միավոր:

Լավագույն եռյակը եզրափակում է OnePlus Ace Racing Edition-ը Mediatek Dimensity 8100-Max պրոցեսորով և 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Այս մոդելի արդյունքը 567,200 միավոր է։

Թոփ տասնյակում ներառվել են նաև Xiaomi Redmi Note 11T Pro-ը (547,000 միավոր), Xiaomi Redmi K50-ը (514,100 միավոր), Xiaomi Redmi-ը K60E-ը (511,800 միավոր), Xiaomi Redmi Note 11T Pro +-ը (480,400 միավոր), Oppo K10 5G-ը (464,600 միավոր), Honor X40 GT-ը (455.900 միավոր) և Vivo iQOO Z7-ը (418,100 միավոր):

Ավելի վաղ NEWS.am Tech-ը գրել էր հունիսի ամենահզոր Android սմարթֆոնների մասին։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ