AnTuTu բենչմարկի մասնագետները ներկայացրել են Android սմարթֆոնների թարմացված վարկանիշը 2023 թվականի հունիսի համար։ Ցանկում ներառված են ամենաբարձր կատարողականությամբ օժտված, ամենահզոր սարքերը, որոնց վրա գումար ծախսելն ակնհայտորեն ափսոս չի լինի։
Առաջին տեղում է հայտնվել Vivo X90s-ը՝ MediaTek Dimensity 9200+ չիպով: AnTuTu-ում սմարթֆոնը հավաքել է գրեթե 1,62 մլն միավոր։
Vivo X90s ֆլագմանային սմարթֆոնը ներկայացվել է հունիսի վերջին՝ 4000 յուան (մոտ 550 դոլար) գնով։ Սմարթֆոնը համալրված է այս պահին ամենահզոր բջջային չիպերից մեկով, 6,78 դյույմանոց կոր OLED էկրանով՝ Full HD + լուծաչափով և 120 Հց թարմացման արագությամբ, ինչպես նաև եռակի տեսախցիկով՝ 50, 12 և 12 Մպ։
Վարկանիշի երկրորդ տեղում է iQOO 11 Pro-ն՝ հիմնված Snapdragon 8 Gen 2 չիպսեթի վրա: Այն հավաքել է 1,6 մլն միավոր։
Երրորդ տեղը զբաղեցրել է iQOO 11-ը, որը հավաքել է 1,59 մլն միավոր։ Հետաքրքիր է, որ վարկանիշի առաջին երեք տեղերը զբաղեցրել են չինական սմարթֆոնները։ Ավելին, նրանք զբաղեցրել են նաև մնացած տեղերի մեծ մասը։
Վարկանիշում ընդգրկվել են նաև հետեւյալ սմարթֆոնները.
Վիճակագրությունը, որի վրա հիմնված է վարկանիշը, հավաքագրվել է 2023 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը։ Վարկանիշում օգտագործվել են առնվազն հազար թեստերի արդյունքների միջին տվյալներ։
ամիս
շաբաթ
օր