Juno միջմոլորակային կայանը Յուպիտերի ամպերի ապշեցուցիչ լուսանկար է արել 49-րդ թռիչքի ժամանակ:
Կայանը անցել է գազային հսկայի ամպերի գագաթների վերեւում՝ մոտ 8200 կմ հեռավորության վրա, և JunoCam սարքը լուսանկարել է մառախուղի շերտեր, որոնք հայտնվում են Jet N7 տարածաշրջանի ցիկլոնների վերևում:
Ստացված պատկերի մշակման վրա աշխատել է գիտնական էնտուզիաստ Բյորն Ջոնսոնը։ JunoCam-ի հում պատկերներն ազատորեն հասանելի են նախագծի կայքում: Յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել Juno-ի փոխանցած տվյալները և ստեղծել իր սեփական պատկերը՝ հիմնվելով տրամադրված տվյալների վրա:
ամիս
շաբաթ
օր