Գիտնականներն ստեղծել են ինտերակտիվ կապպա, որով կարելի է կառավարել էլեկտրոնային սարքերը

17 հոկտեմբերի, 2022  16:05

Սինգապուրցի գիտնականներն ստեղծել են աշխարհում առաջին ինտերակտիվ կապպան, որը կարող է կառավարել էլեկտրոնային սարքերը, այդ թվում՝ համակարգիչները, սմարթֆոնները և անվասայլակները:

Գյուտն արել է Սինգապուրի ազգային համալսարանի պրոֆեսոր Լյու Սյաոգանգի գլխավորած հետազոտական ​​թիմը՝ Ցինհուայի համալսարանի աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Նորաստեղծ կապպան թեթև է և կոմպակտ (այն կշռում է ընդամենը մոտ 7 գրամ), գնային առումով մատչելի է և հեշտ օգտագործելի: Այն կարող է որոշել կծելու ուժգնությունը, որի օգնությամբ էլ թույլ է տալիս կառավարել տարբեր սարքեր։

NUS mouthguard gadget

Տեխնոլոգիաներն օգնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց

Վերջերս շատ գիտնականներ աշխատում են տեխնոլոգիաների վրա, որոնք կօգնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց ինքնուրույնության և անկախության ավելի բարձր մակարդակի հասնել: Սակայն այս տեխնոլոգիաների մեծ մասն զգալի թերություններ ունի։  

  • Կա, օրինակ, ձայնի ճանաչման տեխնոլոգիա, բայց այն պահանջում է շատ օպերատիվ հիշողություն և կարող է աշխատել միայն ցածր աղմուկի պայմաններում: Եթե ​​միջավայրը չափազանց աղմկոտ է, մարդը չի կարողանա նորմալ օգտագործել այս տեխնոլոգիան։
  • Հայացքին հետևող տեխնոլոգիան նույնպես հետաքրքիր և հեռանկարային է թվում, սակայն այն պահանջում է, որ տեսախցիկը տեղադրվի օգտատիրոջ առջև, ինչը նույնպես կարող է որոշ դժվարությունների հետ կապված լինել:
  • Ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսները, իհարկե, խոստումնալից են թվում, բայց դրանք բավականին ինվազիվ են, բացի դրանից, մեծ քանակությամբ լարեր են պահանջում:

Այս բոլոր տեխնոլոգիաները նաև չունեն պաշտպանության պատշաճ աստիճան (այդ թվում՝ հաքերային հարձակումներից և այլ արտաքին ազդեցություններից) և չեն կարող օգտատիրոջ համար ապահովել անհրաժեշտ գաղտնիություն։

Կծելու ուժը՝ որպես էլեկտրոնային սարքերի կառավարման բանալի

Իսկ կծելու ուժի կիրառումը սարքերը կառավարելու նպատակով կարող է շատ հետաքրքիր այլընտրանք լինել այլ տեխնոլոգիաներին հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնելու հարցում: Այս ոլորտը, ըստ մասնագետների, բավականաչափ ուսումնասիրված չէ՝ չնայած դրա հեռանկարային լինելուն։

NUS mouthguard gadget

Երբ սինգապուրի մասնագետների մշակած նոր կապպան օգտատիրողջ բերանում է, նա կարող է որոշակի ուժով սեղմել իր ծնոտը կամ կափկափել որոշակի քանակությամբ, որպեսզի համակարգը հասկանա և էլեկտրոնային սարքին փոխանցի հրամանը, որը այն պետք է կատարի (օրինակ՝ էլեկտրոնային սայլակը պետք է սկսի շարժվել կամ շրջվել այս կամ այն կողմ):

Ինչպես նշել է պրոֆեսոր Լյու Սյաոգանգը, իր թիմի մշակած օպտոէլեկտրոնային համակարգը կծումների բարդ օրինաչափությունները կարող է 98% ճշգրտությամբ վերածել էլեկտրոնային սարքերի համար հրամանների: Ընդորում, տարբեր ուժգնությամբ կծումներին և կափկափոցներին տարբեր սցենարներ և հրամաններ կարող են վերագրվել։

Կապպայի այս նախատիպը նախատեսված է ուղիղ ատամների համար, սակայն մասնագետներն ասում են, որ կարելի է պատրաստել այնպիսիք, որոնք կունենան անհավասար դասավորվածությամբ ֆոսֆորով ներծծված բարձիկներ՝ անհավասար ատամներով կամ պրոթեզ կրող մարդկանց համար։

Լաբորատորիայում յուրաքանչյուր խելացի կապպայի արտադրությունը ներկայումս արժե 100 սինգապուրական դոլար (մոտ 70 ԱՄՆ դոլար), սակայն փորձագետները վստահ են, որ եթե զանգվածային արտադրությունը սկսվի, սարքի արժեքը զգալիորեն կնվազի:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ