Android-ի ո՞ր տարբերակն է այսօր ամենատարածվածը

5 հունիսի, 2023  22:05

Android օպերացիոն համակարգի նոր տարբերակները առայժմ այնքան էլ տարածված չեն. 2023-ի հունիսի դրությամբ Android 11-ը, որը թողարկվել է 2020-ին, շարունակում է մնալ օպերացիոն համակարգի ամենատարածված տարբերակը։

Ինչպես տեղեկացնում է 9to5google կայքը, այս պահին Android 11-ը տեղադրված է ակտիվացված սարքերի 23,1%-ի վրա։ Երկրորդ տեղում Android 10-ի տարբերակն է՝ տեղադրված սարքերի 17,8%-ի վրա։ Android 12-ի նոր տարբերակը զբաղեցրել է երրորդ տեղը՝ այն տեղադրված է Android սմարթֆոնների ընդամենը 16,3%-ի վրա։

Սակայն այս պահին ամենաակտուալ տարբերակը՝ Android 13-ը, ընդամենը չորրորդ տեղում է՝ 14,7% մասնաբաժնով։ Սակայն վերջին ամիսներին այս ցուցանիշը զգալիորեն աճել է․ հունվարին օպերացիոն համակարգի այս տարբերակը տեղադրվել էր Android սարքերի ընդամենը 5,2%-ի վրա։

Հետաքրքիր է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում 2018 -ին թողարկված Android 8 Oreo-ի մասնաբաժինը ապրիլի 6,7%-ից հունիսին աճել է մինչև 8,3%, թեև թվում է, որ օգտվողները պետք է աստիճանաբար հրաժարվեն հին օպերացիոն համակարգերից և տեղադրեն նորերը:

Ներկայումս ամենաքիչ տարածված տարբերակը Android 4.4 KitKat-ն է․ այն տեղադրված է սարքերի 0,5%-ի վրա:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ