Հրապարակվել է «Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքս» 2023-ի զեկույցը, որում
Հայաստանը բարելավել է դիրքերը 3 հորիզոնականով՝ զբաղեցնելով 57-րդ տեղն աշխարհում՝ տարածաշրջանում մնալով առաջատարը, կրկնապատիկ գերազանցելով Վրաստանին։
Վերլուծության համաձայն՝ Երևանը նույնպես դրական դինամիկա է գրանցել՝ դիրքերը բարելավելով 23 կետով․ զբաղեցնում է 221-րդ տեղը աշխարհում և 18-րդը՝ Արևելյան Եվրոպայում, տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը:
Չորրորդ տարին անընդմեջ առաջին երեք հորիզոնականներն անփոփոխ են՝ լավագույն ստարտափ էկոհամակարգով երկրներ են ճանաչվել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Իսրայելը, իսկ քաղաքները՝ Սան ֆրանցիսկոն, Նյու Յորքը և Լոնդոնը:
Զեկույցը կազմվել է 1000 քաղաքների և 100 երկրների ստարտափ էկոհամակարգերի վերլուծության հիման վրա:
Հետազոտությունն իրականացրել և զեկույցը կազմել է «StartupBlink»-ը, որը գլոբալ ստարտափ քարտեզ է և հետազոտական կենտրոն՝ բացահայտելով համաշխարհային ստարտափ էկոհամակարգի վրա ազդող միտումները։
2023-ի զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
ամիս
շաբաթ
օր