Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ լրտեսական ծրագիր եք ներբեռնել ձեր Android սմարթֆոնում

31 մայիսի, 2023  21:02

Եթե ​​Android-ով աշխատող ձեր սմարթֆոնում, պլանշետում կամ նոութբուքում լրտեսական հավելված է տեղադրվել, ապա դեպքերի մեծ մասի պարագայում, ըստ «Անվտանգության համակարգերի ուրալյան կենտրոն» ընկերության Աուդիտի և տեղեկատվական անվտանգության համապատասխանության բաժնի ղեկավար Եվգենի Բակլուշինի, դա հնարավոր է պարզել։

«Դա հասկանալու համար երեք դասական եղանակ կա. սարքը սկսել է կտրուկ ավելի վատ աշխատել, հիշողության ծավալն արագորեն նվազում է, գործող հակավիրուսը հայտնաբերում է լրտեսող ծրագրակազմը»,- «360» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է մասնագետը։

Սարքերը վնասակար հավելվածներով վարակելուց խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս հավելվածներ չներբեռնել չստուգված ռեսուրսներից և երրորդ կողմի ոչ վստահելի խանութներից։

«Եթե ամեն դեպքում ներբեռնում եք հավելվածներ այլ աղբյուրներից (խանութներ, կայքեր), ապա պետք է նախապես համոզվեք, որ դա կլոն-լրտես չէ: Հավելվածների շատ խանութներում շատ հաճախ նշվում է, թե ով է իրական ծրագրավորողը»,- նշել է մասնագետը։

Իհարկե, խնդիրը, սակայն, այն է, որ այսօր նույնիսկ պաշտոնական խանութներում կարելի է ներբեռնել պոտենցիալ վտանգավոր հավելվածներ: Վերջերս, օրինակ, հայտնաբերվել է Android-ի համար նախատեսված վնասակար ծրագրային մոդուլ, որը կարող է լրտեսել օգտատերերին և նրանց սարքի ֆայլերն ու տվյալները փոխանցել չարագործներին։ SpinOk կոչվող մոդուլը ներկառուցվել է տարբեր հավելվածներում, այդ թվում՝ Google Play-ում, իսկ այդ հավելվածները ներբեռնվել են ավելի քան 421 միլիոն անգամ:

Մեկ այլ վտանգավոր հավելված հայտնաբերվել է Google Play-ում հենց Google-ի աշխատակիցների կողմից․ նրանք պարզել են, iRecorder–Screen Recorder անունով հավելվածը 2022-ի օգոստոսից լրտեսում է օգտատերերին, այն փաստացի ձայնագրում է նրանց ձայները և ուղարկում չարագործներին։

Պետք է նաև նկատի ունենալ, որ սմարթֆոնը կարող է «լրտեսել» իր տիրոջը, նույնիսկ եթե սարքը միացված չէ համացանցին: Փորձագետների խոսքով՝ սմարթֆոններն անընդհատ տվյալներ են հավաքում սեփականատերերի մասին, և համացանցի բացակայությունը չի երաշխավորում այդ տվյալների անվտանգությունը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ