Տպավորիչ բնութագրեր և 200 անվճար խաղեր. Google-ը ներկայացնում է առաջին խաղային Chromebook-երը

12 հոկտեմբերի, 2022  20:00

Google-ը ներկայացրել է մի քանի նոր ապրանքներ, այդ թվում՝ առաջին խաղային Chromebook-երը, ինչպես նաև Chrome OS 106 օպերացիոն համակարգի նոր տարբերակը Linux միջուկի հիման վրա:

Առաջին Chromebook-երը հայտնվեցին ավելի քան տասը տարի առաջ: Մինչ այժմ դրանք համարվում են արագ, անվտանգ և հեշտ օգտագործվող սարքեր։ Այժմ, սակայն, Google-ը որոշել է ընդլայնել նոութբուքերի իր շարքը և ներկայացնել հատուկ ամպային խաղերի համար ստեղծված սարքեր:

Google-ից տեղեկացրել են, որ երեք նոր Chromebook-երում, որոնք թողարկվել են Acer-ի, ASUS-ի և Lenovo-ի հետ համագործակցությամբ, համատեղված են խաղային ապարատային ֆունկցիաները, ծրագրային ապահովում և հասանելիություն ժամանակակից գրաֆիկայով ամենաթարմ խաղերին՝ ամպային տեխնոլոգիաների միջոցով։ Այս ամենը ավելի արագ և հեշտ են դարձնում խաղերը։

Chromebook-երն ունեն՝

  • CPU Intel Core i3/i5 պրոցեսոր,
  • 8 ԳԲ օպերատիվ հիշողություն,
  • 120 Հց թարմացման արագության էկրաններ,
  • Խաղային ստեղնաշարեր 85 միլիվայրկյանից պակաս ուշացմամբ մուտքագրում և RGB լուսավորություն,
  • Chrome OS օպերացիոն համակարգ,
  • Wi-Fi 6 աջակցություն,
  • Ժամանակակից աուդիո համակարգեր:

Խաղային Chromebook-երը կաշխատեն ամպային խաղերի երեք առաջատար հարթակների հետ՝ Xbox Cloud Gaming (Բետա), NVIDIA GeForce NOW և Amazon Luna: Նոթբուքերի տերերի համար հասանելի կլինի 1500 կոնսոլային և համակարգչային խաղ, որոնցից 200-ը՝ անվճար, այդ թվում՝ Control Ultimate Edition-ը, Overcooked 2-ը, Fortnite-ը և League of Legends-ը։  

Բացի դրանից, ամպային խաղերի համար նախատեսված նոր Chromebook-երը խաղացողներին թույլ են տալիս հեշտությամբ գտնել իրենց սիրելի խաղերը և սկսել խաղալ դրանք անմիջապես: Խաղը ներբեռնելու կամ տեղադրելու կարիք չկա:

Acer Chromebook 516GE

Acer-ի նոր Chromebook-ը, ինչպես նշվեց, զուտ խաղերի համար է, ուստի այն ունի մի քանի եզակի առանձնահատկություն, որոնցով այն տարբերվում է Acer-ի շարքի մյուս Chromebook-երից:

 

Acer Chromebook 516 GE

Այն ունի 16 դյույմանոց 120 Հց IPS էկրան՝ կողմերի 16:10 հարաբերակցությամբ, 2560 x 1600 լուծաչափով և կարող է ունենալ ավելի քան 100% SRGB գունային գամմա: Հետաքրքիր է նաև հակաուրվականային պաշտպանությունով հագեցած RGB ստեղնաշարը, ընդորում՝ օգտատերը կարող է ընտրել ստեղնաշարի լուսավորման յոթ գույներից մեկը կամ քառագոտի գունային տարբերակը։ Սարքն ունի նաև երկու վերև և երկու ներքև ուղղված բարձրախոսներ, որոնք ունեն ուժեղացված DTS աուդիո: Ինչ վերաբերում է պրոցեսորին, ապա դա Intel Core i7-1260P կամ Intel Core i5-1240P է (այս պրոցեսորով մոդելը կարժենա մոտ $650):

Առկա է նաև Ethernet RJ45 2,5 Գբ/վրկ LAN, երկու USB Type-C, USB Type-A և HDMI պորտ, Wi-Fi 6E և Bluetooth 5.2 աջակցություն: Մարտկոցը նախատեսված է 9 ժամ աշխատանքի համար։

Ներկառուցված է նաև Full HD վեբ-տեսախցիկ՝ աղմուկի նվազեցման ժամանակավոր աջակցությամբ և կրկնակի խոսափողներով:

Lenovo IdeaPad Gaming Chromebook

Lenovo-ի նորույթը 16 դյույմանոց նոութբուք է՝ 12-րդ սերնդի Intel Core i5-1235U պրոցեսորով, առանց դիսկրետ գրաֆիկական պրոցեսորի, 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և մինչև 512 ԳԲ SSD տարողությամբ:

Lenovo IdeaPad Gaming Chromebook

Այս բնութագրերի շնորհիվ նոութբուքը բավականին ցածր գին ունի (մոտ 600 դոլար), դրանով հանդերձ այս նութբուքով ամպային հոսքային ծառայությունների միջոցով օգտատերերը կարող են խաղալ AAA խաղեր:

Կա նաև բավականին մեծ 71 Վտժ հզորությամբ մարտկոց, որի շնորհիվ նոութբուքը մարտկոցի հաշվին կարող է աշխատել մինչև 11 ժամ: 16 դյույմանոց էկրանն ունի 2560 x 1600 լուծաչափ և 120 Հց թարմացման արագություն:

Նոութբուքն աջակցում է Wi-Fi 6E ավելի արագ միացումների համար ավելի ցածր ուշացումով, կան երկու USB-C պորտեր, երկու USB Type-A պորտեր, microSD քարտի բնիկ և ականջակալների խցիկ, բայց չկա Ethernet պորտ:

Եվ, իհարկե, սա չէր լինի խաղային նոութբուք առանց RGB լուսավորության, ստեղնաշարը հագեցած է քառագոտի լուսավորությամբ: Ստեղնաշարն ինքնին նույնպես բավականին լավն է և օժտված է հակաուրվականային պաշտպանությամբ։

Asus Chromebook Vibe CX55 Flip

Asus Chromebook Vibe CX55 Flip-ը երկուս մեկում սարք է, որը նախատեսված է ամպային խաղերի համար: Իր որոշ առանձնահատկություններով այն նման է մյուս երկու նոութբուքերին, բայց որոշ մարդիկ կարող են նախընտրել հենց սա, քանի որ սա ավելի հեշտ է տեղափոխել։ Բացի դրանից, ամպային խաղերի համար նախատեսված նոր Chromebook-ներից այս նոութբուքի էկրանը թարմացման ամենաբարձր հաճականությունն ունեցողներից մեկն է։

 

Asus Chromebook Vibe CX55 Flip

Ի տարբերություն մյուս երկու սարքերի՝ Asus Chromebook Vibe CX55 Flip-ը չունի 12-րդ սերնդի Intel պրոցեսորներ: Կարող եք ընտրել 11-րդ սերնդի Intel Core i7-11g5G7 (դրա հետ նոութբուքը կարժենա $800), Intel Core i5-1135G7 կամ Intel Core i3-1115G4 պրոցեսորների միջև: Օպերատիվ հիշողությունն սկսվում է 8 ԳԲ-ից և կարող է բարձրացվել մինչև 16 ԳԲ, մինչդեռ SSD-ը կարող է թարմացվել մինչև 128 ԳԲ կամ 512 ԳԲ:

Նոութբուքն ունի 144 Հց թարմացման բարձր արագությամբ էկրանով, սակայն էկրանի առավելագույն լուծաչափը FHD 1920 x 1080 է:

Մյուս կարևոր կետերը ներառում են ստեղնաշարի նարնջագույն WASD ստեղները և հակաուրվականային պաշտպանությունը: Թեև RGB լուսավորություն չկա, ստեղնաշարը լուսավորված է: Կա նաև Asus ErgoLift հանգույց, որն օգնում է ստեղնաշարը պահել մուտքագրման համար հարմարավետ դիրքում:

Ինչ վերաբերում է բարձրախոսներին, ապա դրանք Harman/Kardon-ն են:

Բոլոր երեք սարքերը կարելի է գնել արդեն հոկտեմբերի 22-ից։


 
 
 
 
  • Արխիվ