Որո՞նք են ամենատարածված բրաուզերները․ Google Chrome-ը շարունակում է մնալ առաջատարը

2 մայիսի, 2023  20:02

9to5Mac կայքը կազմել է աշխարհում ամենատարածված բրաուզերների վարկանիշային աղյուսակաը, որը հիմնված է Statcounter-ի տվյալները վրա։

Արդեն մի անի տարի շարունակ ամենատարածված բրաուզերների վարկանիշը գլխավորում է Google Chrome-ը, որն ունի շուկայի ամենամեծ մասնաբաժինը՝ 66,13%:

Երկրորդ տեղում է Safari բրաուզերը, որը տեղադրված է բոլոր Mac համակարգիչների, iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների վրա։ Այս բրաուզերին բաժին է ընկնում գլոբալ շուկայի 11,87%-ը։

Վարկանիշային աղյուսակի երրորդ տեղում է Microsoft Edge-ը, որի հետ կապված վերջերս հրապարկումներ կային, որ այն կարծես գաղտնիության հետ կապված խնդիրներ ունի Bing որոնողական համակարգի API-ին է ուղարկում օգտատերերի այցելած գրեթե բոլոր վեբ էջերի ամբողջական հասցեները։

Ընդորում՝ երկրորդ և երրորդ տեղերի դեպքում պատկերը փոխվում է ամեն տարի. եթե անցյալ տարի Edge-ն առաջ էր անցել Apple-ի բրաուզերին, ապա այս տարի կարող է բավարարվել միայն նրանով, որ հայտնվել է թոփ եռյակում՝ շուկայի ընդամենը 11% մասնաբաժնով։

Վարկանիշային աղյուսակի չորրորդ տեղն զբաղեցրել է Mozilla Firefox-ը՝ 5,65% մասնաբաժնով, հինգերորդ տեղում է Opera-ն՝ շուկայի 3,09% մասնաբաժնով, որին հաջորդում է՝ Internet Explorer-ը՝ 0,55% մասնաբաժնով։ Ի դեպ, Microsoft-ն այս տարվա փետրվարի 14-ից անջատել է Internet Explorer-ի բրաուզերի աջակցությունը և օգտատերերին խորհուրդ է տվել անցնել Microsoft Edge-ին։

Նշենք, որ Opera-ն վերջերս ներկայացրել է իր բրաուզերի թարմացված տարբերակը՝ Opera One-ը: Ըստ մշակողների՝ այս բրաուզերն ամբողջությամբ վերափոխվել է և ի վերջո կդառնա Opera-ի հիմնական առաջարկը՝ Windows, macOS և Linux համակարգիչների վրա տեղադրելու համար։ Opera One-ը Opera բրաուզերի ներկայիս տարբերակին կփոխարինի 2023-ի վերջին։ Բրաուզերն ունի մոդուլային դիզայն և ճկուն նավիգացիա։ Ինտերֆեյսը կարգավորվում է՝ կախված տվյալ պահին օգտագործողի կարիքներից և համատեքստից:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ