Ի՞նչ տեսք կունենան iPhone 15 Pro-ն և iPhone 15 Pro Max-ը․ հրապարակվել են ապագա Apple սմարթֆոնների լուսանկարները

28 ապրիլի, 2023  22:14

9to5Mac կայքը հրապարակել է iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի նոր ռենդերներ՝ ցույց տալով, թե ինչպիսի տեսք կունենան այս սմարթֆոնները։

Լուսանկարները, ըստ աղբյուրի, հիմնված են CAD ռենդերների վրա, որոնց հետ այժմ աշխատում են սմարթֆոնների աքսեսուարների արտադրողները։ Կայքը վկայակոչում է նաև «հավաստի աղբյուրին», սակայն դրա մասին ավելի կոնկրետ տեղեկություն չի հաղորդում։

Այսպիսով, ի՞նչ ենք տեսնում նկարներում:

Ձայնը կարգավորելու համար ակնկալվող մեկ ամբողջական սենսորային կոճակի փոխարեն հեռախոսն ունի ձայնի սովորական առանձին կոճակներ։ Սարքը մեկ ամբողջական սենսորային կոճակ չի ստանա արտադրության դժվարությունների պատճառով:

iPhone-15-Pro-iPhone-15-Pro-Max-renders-1.jpg (87 KB)

Հնարավոր է, որ iPhone 15 Pro-ն և iPhone 15 Pro Max-ը նաև ստանան երրորդ կոճակ, որը կփոխարինի ձայնի անջատիչին՝ անձայն ռեժիմն ակտիվացնելու համար։ Խոսվում է, որ նոր կոճակը բազմաֆունկցիոնալ կլինի, ինչպես Apple Watch Ultra-ի Action կոճակը: Ընդ որում, այն կհայտնվի միայն Pro մոդելներում, իսկ iPhone 15-ում և iPhone 15 Plus-ում կլինի միայն ստանդարտ Mute անջատիչ։

iPhone-15-Pro-iPhone-15-Pro-Max-renders-2.jpg (67 KB)

Մեկ այլ ռենդերում կարելի է նկատել, որ iPhone 15 Pro Max-ի տեսախցիկի հատվածում մի փոքր ավելի մեծ ելուստ կա, ինչը թերևս պայմանավորված է պերիսկոպի մոդուլի առկայությամբ։ Սովորական iPhone 15 Pro-ն նման մոդուլ չի ունենա, և այդ պատճառով տեսախցիկի ելուստը մի փոքր ավելի փոքր կլինի։

iPhone-15-Pro-iPhone-15-Pro-Max-renders-3.jpg (71 KB)

iPhone 15 Pro-ն, դատելով լուսանկարներից, կստանա էկրանի շատ բարակ շրջանակ, առավելագույնը կլորացված կողային շրջանակ և USB-C պորտ։

iPhone-15-Pro-iPhone-15-Pro-Max-renders-4.jpg (67 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ