Ingenuity-ն Մարսի վրա հետաքրքիր լուսանկար է արել. կարո՞ղ եք գտնել Perseverance մարսագնացին

27 ապրիլի, 2023  15:35

NASA-ի Ingenuity ուղղաթիռը ապրիլի 22-ին կատարել է իր 51-րդ թռիչքը Մարսի վրա և մոլորակի մակերևույթից 40 ֆուտ (12 մետր) բարձրությունից լուսանկարել է իր ուղեկից ռոբոտին՝ Perseverance մարսագնացին:

Լուսանկարում կարելի է տեսնել Մարսի հայտնի կարմրավուն հողը, իսկ ետին պլանում՝ Perseverance մարսագնացը, որը գրեթե չի տարբերվում Կարմիր մոլորակի մակերեսին սփռված մեծ քարերից։

mars-rover

Եթե ​​լուսանկարում չեք գտնում ռովերը, ապա այս հոդվածի վերջում ներկայացված տեսանյութն ու լուսանկարը ձեզ կօգնեն այդ հարցում:

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, Ingenuity-ի 51-րդ թռիչքը տևել է 137 վայրկյանից մի փոքր պակաս: Այս ընթացքում ուղղաթիռն ընդհանուր առմամբ թռել է 188 մետր տարածություն։

Հիշեցնենք, որ Ingenuity ուղղաթիռը (թարգմանաբար՝ «հնարամտություն») Մարս է ուղարկվել՝ Perseverance (թարգմանաբար՝ «Հաստատակամություն») մարսագնացի հատակին կցված, որը վայրէջք է կատարել Էզերո խառնարանում 2021-ի փետրվարի 18-ին:

Ingenuity-ն հետախուզական աշխատանք է կատարում Perseverance-ի համար՝ օգնելով բացահայտել այն վայրերը, որոնք հետաքրքրում են մարսագնացին Կարմիր մոլորակի վրա հնագույն կյանքի նշաններ փնտրելու իր առաքելությունում: Քանի որ Երկրի և Մարսի միջև հեռավորությունը չափազանց մեծ է, ուղղաթիռը հեռակա կարգով կառավարելն անհնար է, հետևաբար այն թռչում է նախապես ծրագրավորված երթուղով: 

mars-rover-hint


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ