Առաջին անգամ տեսանյութով ցուցադրվել է նոր դիզայնով iPhone 15 Pro-ի մակետը

11 ապրիլի, 2023  21:23

Չինական Douyin սոցիալական ցանցում հրապարակվել է տեսանյութ, որում ցուցադրվում է iPhone 15 Pro-ի մակետը, որն ստեղծվել է պատյաններ պատրաստողների համար՝ սարքի ճշգրիտ գծագրերի հիման վրա:

Տեսանյութը հրապարակել է ShrimpApplePro անունով աղբյուրը, որն առաջինն էր, որ մեկ տարի առաջ հրապարակեց iPhone 14 սմարթֆոնների շարքի մակետների լուսանկարները, որոնք, ինչպես ավելի ուշ պարզվեց, լիովին ճշգրիտ էին:

iPhone 15 Pro-ն կստանա ավելի կլորացված կորպուս, նոր կոճակներ, USB-C պորտ և, ըստ ստուգված ինսայդերների, տիտանե շրջանակ:

Ընդհանուր առմամբ, սարքը նման է iPhone 14 Pro-ին, բայց ամենաուշագրավ տարբերություններն են ձայնի կառավարման ավելի երկար կոճակը և նոր Action կոճակը:

 

Մակետում նաև տեսանելի է, որ iPhone 15 Pro-ն ունի նաև SIM քարտի համար նախատեսված սկուտեղ, ինչը հուշում է, որ Apple-ը բոլոր մոդելների դեպքում չի անցնի eSIM-ին, ինչի մասին խոսվում էր: Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ում iPhone 14-ի բոլոր մոդելներից հանվել է SIM սկուտեղը:

Ըստ տարբեր տեղեկությունների՝ Apple-ն իր iPhone 15-ի շարքը կներկայացնի սեպտեմբերին կայանալիք միջոցառման ժամանակ:

Ավել վաղ՝ ապրիլի 8-ին, ShrimpApplePro-ն թվիթերյան իր էջում տարածել էր iPhone 15 Pro-ի դիզայնի լուսանկարները՝ նշելով, որ դրանք իրեն տրամադրել է սմարթֆոնի պատյաններ արտադրող մի ընկերությունը։

 


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ