62 բիթքոյն պարունակող դրամապանակի բանալին կուղարկվի Լուսին. բիթքոյնները կստանա նա, ով առաջինը կգտնի բանալին

3 ապրիլի, 2023  10:26

LunarCrush կրիպտոընկերությունը նախատեսում է կազմակերպել գանձերի առաջին միջմոլորակային որոնումը․ ընկերությունը Լուսին կուղարկի 62 բիթքոյն պարունակող կրիպտո դրամապանակի բանալի, որը կարող է ստանալ նա, ով առաջինը կհասնի այդտեղ։

Բանալին փորագրվելու է զոնդի վրա, որն այս աշնանը կուղարկվի Լուսին SpaceX հրթիռով: Անգամ ընկերության աշխատակիցները չեն իմանա այս բանալին․ այն կիմանա միայն նա, ով ֆիզիկապես կթռչի Լուսին, կգտնի զոնդը և կկարդա դրա վրայի ծածկագիրը։ LunarCrush-ի ղեկավարությունը հուսով է, որ այս միջոցառումը մարդկանց կոգեշնչի նոր բացահայտումների:

Թե որքան կարժենա բիթքոյնը այն պահին, երբ երջանիկ տիեզերագնացը կգտնի դրանք, դժվար է ասել, բայց ներկայիս փոխարժեքով 62 բիթքոյնը կազմում է մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար: Ընկերությունը նախատեսում է դրանք գնել իր NFT հավաքածուների մի մասի վաճառքից ստացված միջոցներով։ Հետաքրքիրն այն է, որ դրամապանակը բաց է, այսինքն՝ անհրաժեշտության դեպքում դրան կարելի է ավելի շատ բիթքոյն ավելացնել խաղադրույքները բարձրացնելու համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ