Tesla-ն սմարթֆոնի անլար լիցքավորիչ է թողարկել, որը կարող է միաժամանակ 3 սարք լիցքավորել

24 մարտի, 2023  10:21

Սմարթֆոնների անլար լիցքավորման նոր կայանը, որն ակնհայտորեն ոգեշնչված է Cybertruck էլեկտրական պիկապ բեռնատարի դիզայնից, կգրավի ոչ միայն Tesla-ի երկրպագուներին, այլև գրեթե բոլոր նրանց, ովքեր ունեն հեռախոս: Այնուամենայնիվ, այս սարքն ունենալու համար ստիպված կլինեն 300 դոլար վճարել։

Ինչպես նշում է The Verge-ը, այսօր շուկայում կան բազմաթիվ անլար լիցքավորիչներ․ կան հայտնի տարբերակներ, ինչպիսիք են Belkin-ը և Anker-ը, և մեծ թվով «անանուն» ապրանքանիշներ։ Tesla-ի սարքը, չնայած բարձր գնին, բոլոր հնարավորություններն ունի դառնալու այս ոլորտում ամենահաջողակներից մեկը, հատկապես Apple AirPower-ի չեղարկումից հետո:

tesla-for-smartphones

Tesla-ի լիցքավորման կայանն ալյումինից է և ունի 220x130 միլիմետր չափեր, այն կարող է միաժամանակ լիցքավորել մինչև 3 սմարթֆոն։ Մագնիսական թեք տակդիրով սարքը կշռում է 1026 գրամ, իսկ առանց դրա՝ 747 գրամ։ Սարքի վերին վահանակը պատված է ալկանտարայով, որը պետք է պաշտպանի այն քերծվածքներից։

Վերին վահանակի տակ չորս շերտով 30 պարույր է տեղադրված, այնպես որ սմարթֆոնը կարելի է դնել վահանակի ցանկացած կետում, և այն կսկսի լիցքավորվել։ Այս հնարավորությունն ապահովում է FreePower տեխնոլոգիան։  

tesla-for-smartphones

Լիցքավորման կայանը վաճառվում է 65 Վտ ադապտերով, որը նույնպես պատրաստված է Cybertruck-ից ոգեշնչված դիզայնով: Կայանը սնուցող մալուխն ունի մեկուկես մետր երկարություն և չի առանձնանում սարքից։ 


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ