Կրեմնիում-ածխածնային մարտկոցները սմարթֆոններում. ինչու են 7000–9000 մԱժ-ները դարձել նորմա

24 դեկտեմբերի, 2025  20:51

Ընդամենը մի քանի տարի առաջ 5000 մԱժ հզորությամբ մարտկոցը համարվում էր «մեծ», իսկ այսօր ֆլագմանները հեշտությամբ գերազանցում են 7000 մԱժ-ի սահմանը՝ առանց հեռախոսը հաստացնելու: Գլխավոր պատճառը անցումն է կրեմնիում-ածխածնային (Si-C) անոդներին: Պարզենք, թե ինչպես են դրանք կառուցված, ինչով են լավ դասական լիթիում-իոնայիններից և արդյոք արժե՞ վախենալ դրանցից:

Ինչպե՞ս է աշխատում կրեմնիում-ածխածնային մարտկոցը

Կառուցվածքային առումով սկզբունքային փոփոխություններ չկան. կատոդը դեռևս ալյումինից է՝ կոբալտի, նիկելի կամ մանգանի հավելումով, էլեկտրոլիտը նույնն է: Գլխավոր տարբերությունը անոդի մեջ է: Մաքուր գրաֆիտի փոխարեն այժմ օգտագործվում է կրեմնիումի և ածխածնի համադրություն (սովորաբար 5–20% կրեմնիում): Կրեմնիումն ունակ է պահել 10 անգամ ավելի շատ լիթիումի իոններ, քան գրաֆիտը: Նույնիսկ կրեմնիումի փոքր բաժինը թույլ է տալիս նույն չափսերի դեպքում ստանալ 30–50% հավելյալ հզորություն:

Ահա թե ինչու 2025 թվականին մենք տեսնում ենք.

Honor Magic7 Pro — 7200 մԱժ՝ ընդամենը 8,2 մմ հաստությամբ իրանում, Xiaomi 15 Ultra — 7500 մԱժ, Redmi Turbo 5 Pro — 9000 մԱժ (սպասվում է): Առավելությունները, որոնք արդեն զգալի են Ավելի մեծ հզորություն՝ նույն չափսերի դեպքում. Սմարթֆոնն աշխատում է 2–3 օր մեկ լիցքավորմամբ՝ առանց հաստանալու: Բարակ և թեթև իրան. Եթե հզորությունը թողնում են նույնը (5500–6000 մԱժ), մարտկոցն ավելի քիչ տեղ է զբաղեցնում, ինչի շնորհիվ ստեղծվում են ուլտրաբարակ մոդելներ, ինչպիսին է Vivo X200 Slim-ը (6,5 մմ): Գերարագ լիցքավորման աջակցություն. Կրեմնիումն ավելի լավ է «որսում» լիթիումի իոնները, ուստի մարտկոցները դիմանում են 120–240 Վտ լիցքավորմանը՝ առանց ուժեղ տաքանալու: Աշխատանքը ցրտին. Ի տարբերություն գրաֆիտի, կրեմնիումը պահպանում է լիցքավորման արագության 80–90%-ը նույնիսկ –20 °C ջերմաստիճանում: Թերությունները, որոնց մասին դեռ խոսվում է միայն տեսականորեն Դեգրադացիա (մաշվածություն). Լիցքավորման ժամանակ կրեմնիումի ծավալն աճում է, ինչը կարող է քայքայել անոդը: Ժամանակակից տեխնոլոգիաները նվազեցրել են այս ազդեցությունը, սակայն երկարակեցության մասին հստակ տվյալներ կլինեն միայն 2–3 տարի անց: Հրդեհավտանգություն. Տեսականորեն վթարի դեպքում կրեմնիումային մարտկոցը կարող է ավելի շատ էներգիա արձակել: Սակայն պաշտպանական նոր համակարգերը ռիսկը հասցրել են սովորական մարտկոցների մակարդակին: Գինը. Արտադրությունը փոքր-ինչ ավելի թանկ է (5–10%-ով), սակայն սմարթֆոնի վերջնական գնի վրա դա գրեթե չի ազդում: Ի՞նչ սպասել ապագայում

2026–2027 թվականներին անոդում կրեմնիումի բաժինը կհասնի 30–50%-ի: Դա թույլ կտա նույն ծավալից ստանալ 10,000+ մԱժ հզորություն: Այդ ժամանակ սմարթֆոններն իսկապես կկարողանան աշխատել մեկ շաբաթ:

Կարճ ասած

Կրեմնիում-ածխածնային մարտկոցներն արդեն իրականություն են, որոնց շնորհիվ մենք ստացել ենք 7000–9000 մԱժ հզորություն՝ առանց հեռախոսը «աղյուսի» վերածելու: Դրանք ավելի արագ են լիցքավորվում և հիանալի աշխատում են ցրտին: Սովորական օգտատիրոջ համար 2025–2026 թվականներին Si-C մարտկոցով սմարթֆոնը լավագույն ընտրությունն է ինքնավարության և հարմարավետության տեսանկյունից:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում