Հաջորդ շաբաթ (փետրվարի 3-5-ը), Երևանում՝ TUMO Labs-ում, կանցկացվի խաղերի ստեղծման Global Game Jam աշխարհի ամենամեծ հաքաթոնը։
Հաքաթոնին մասնակցությունն անվճար է, սակայն պարտադիր է մասնակցի ֆիզիկական ներկայությունը։ Հաքաթոնին կարող է մասնակցել 16 տարեկանը լրացած յուրաքանչյուր ոք (նաև թիմով), առավելագույնը 160 մասնակից։ Անչափահասները ևս կարող են մասնակցել, սակայն ծնողների ուղեկցությամբ։ Մասնակիցները պետք է 48 ժամում որևէ խաղ ստեղծեն։ Խաղերը կարող են լինել ինչպես թվային, այնպես էլ ոչ թվային։ Ընդորում՝ խաղերի ստեղծման մասնագիտական փորձ ունենալը պարտադիր չէ։
Միջոցառման հիմնական լեզուն հայերենն է, երկրորդական լեզուները՝ անգլերենը և ռուսերենը։
Հաքաթոնին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել այստեղ։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում