GSMArena ռեսուրսը հրապարակել է առաջիկայում թողարկվելիք Doogee V Max սմարթֆոնի բնութագրերը։ Այս մոդելը կունենա շատ ուշագրավ առանձնահատկություններ, բայց գլխավորը, իհարկե, մարտկոցն է, որի հզորությունը կկազմի 22,000 մԱ/ժ։ Աղբյուրը նշում է, որ նման հզոր մարտկոցի շնորհիվ Doogee V Max-ը մեկ լիցքավորմամբ կաշխատի շատ երկար ժամանակ՝ 6-10 օր, իհարկե, դա կախված կլինի սմարթֆոնի օգտագործման ինտենսիվությունից: Հեռախոսը հագեցած է USB-C պորտով, որն ապահովում է 33 Վտ արագ լիցքավորում:
Doogee V Max-ը կստանա համեմատաբար փոքր IPS էկրան՝ 6,58 դյույմ անկյունագծով, Full HD + լուծաչափով, իսկ կադրերի հաճախականությունը՝ 120 Հց։ Էկրանը պաշտպանված է Gorilla Glass ապակիով:
Առջևի տեսախցիկը 32 մեգապիքսելանոց Sony IMX616 սենսոր է: Հիմնական տեսախցիկը կներառի Samsung HM2 (108 ՄՊ), Sony IMX350 (20 Մպ, որպես գիշերային տեսողության տեսախցիկի մաս) սենսորներ և 16 ՄՊ սենսոր՝ գերլայնանկյուն ոսպնյակով և ավտոֆոկուս ունեցող մոդուլով։
Դեռևս ոչինչ հայտնի չէ այն մասին, թե որքան կարժենա Doogee V Max-ը։ Ակնկալվում է, որ նորույթի պրեզենտացիան տեղի կունենա շուտով։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում