Տարիներ շարունակ մեծացող էկրանի կոնցեպտներ ցուցադրելուց հետո Lenovo-ն պատրաստվում է ներկայացնել այս տեխնոլոգիայով աշխարհում առաջին կոմերցիոն սարքը: Վերջին ThinkBook Plus-ի մասին պաշտոնապես կհայտարարվի CES-ում 2025 թվականի հունվարի սկզբին:
ThinkBook Plus-ի առանձնահատկությունները Սովորական նոութբուքի ռեժիմ. ստանդարտ աշխատանքի դեպքում էկրանը նորկայացվում է որպես դասական էկրան՝ 3:2 հարաբերակցությամբ: Ընդարձակվող էկրան. էկրանը կարող է ընդլայնվել դեպի վեր՝ աշխատանքային տարածքը մեծացնելու համար: Այս հատկությունը խոստանում է լինել սարքի հիմնական «wow» գործոնը: Նորարարական տեխնոլոգիա. սա առաջին կոմերցիոն արտադրանքն է, որը ներկայացրել է պտտվող էկրան՝ հիմնվելով ճկուն էկրանի տեխնոլոգիայի վերջին առաջընթացների վրա: Հարցեր և ակնկալիքներԱյս պահին դիսփլեյի ստույգ բնութագրերը անհայտ են, այդ թվում՝ դրա երկարակեցությունը, ինչը հատկապես կարևոր է առաջին սերնդի սարքերի համար։ Սպասվում է, որ նոութբուքը շատ թանկ կարժենա՝ շնորհիվ իր առաջադեմ տեխնոլոգիաների։
Նշենք, որ ի տարբերություն ծալովի էկրանների, որոնք արդեն լայնորեն կիրառվում են սմարթֆոններում, ընդարձակվող էկրանները մինչ այժմ մնացել են նախատիպի փուլում։ ThinkBook Plus-ն ունի նոութբուքերի դիզայնի հեղափոխության ներուժ՝ օգտատերերին առաջարկելով աշխատելու և ստեղծագործելու ավելի շատ եղանակներ:
ThinkBook Plus-ի թողարկմամբ Lenovo-ն մի քայլ կանի դեպի հաշվողական ապագան՝ կոնցեպտուալ գաղափարները վերածելով իրական սարքերի: Այնուամենայնիվ, գնի և հուսալիության խնդիրը մնում է այս ապրանքի հաջողության բանալին:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում