Sony-ն հրապարակել է 14 խաղերի ցանկը, որոնք անվճար կլինեն որոշ բաժանորդների համար

10 հոկտեմբերի, 2024  14:43

Sony-ն հրապարակել է 14 խաղերի ցանկը, որոնք հոկտեմբերին կավելանան PS Plus Extra և Premium կատալոգին։ Առաջիկա նախագծերը ներառում են այնպիսի հիթեր, ինչպիսին է Dead Island 2-ը:

PlayStation Plus Extra և Premium սակագնային պլանների բաժանորդներին հասանելի կլինեն զոմբի-էքշն ժանրի Dead Island 2, Two Point Campus, The Dark Pictures Anthology: The Devil in Me, Gris, Return to Monkey Island, Ghostbusters: Spirits Unleashed, Firefighting Simulator The Squad, Overpass: 2, Tour de France 2023 և Tom Clancy's Ghost Recon: Wildlands խաղերը:PS Plus Պրեմիում սակագնի շրջանակում խաղացողներին հասանելի կլինեն The Last Clockwinder, Dino Crisis, Siren և R-Type Dimensions EX-ը, դրանք PlayStation կոնսոլների նախորդ սերունդների և PS VR2 խառը իրականության սարքերի համար նախատեսված խաղեր են։

Այս նախաձեռնության գլխավոր հիթը Dead Island 2 էքշըն/RPG ժանրի տեսախաղն է, որը մշակվել է բրիտանական Dambuster Studios ստուդիայի կողմից և թողարկվել է Deep Silver-ի կողմից 2023-ի ապրիլին PC, PlayStation 4 և 5, ինչպես նաև Xbox One և Series X/S համակարգերում։Վերոնշյալ խաղերը PlayStation Plus սակագնային պլանի բաժանորդներին հասանելի կլինեն հոկտեմբերի 15-ից:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում