Apple-ը նախատեսում է թողարկել նոր AirPods Pro՝ բարելավված աղմուկի չեղարկումով

28 օգոստոսի, 2024  21:24

Apple-ը նախատեսում է թողարկել նոր AirPods Pro (3-րդ սերնդի) բարելավված ակտիվ աղմուկի չեղարկումով: Այս մասին հայտնում է 9to5Mac-ը՝ վկայակոչելով հայտնի ինսայդեր և Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանին։

Ըստ Գուրմանի՝ նոր AirPods Pro-ի հիմնական բարելավումները վերաբերվելու են ծրագրային ապահովմանը և աուդիոի մշակմանը, այլ ոչ թե դիզայնին։ Ակնկալվում է, որ «Թվային ANC» գործառույթի թարմացումները թույլ կտան ականջակալներին ավելի արդյունավետ կերպով արգելափակել կողմնակի ձայները:

Բացի այդ, Apple-ը նախատեսում է ներդնել աղմուկի չեղարկում AirPods 4-ի տարբերակներից մեկում, որը կհայտարարվի սեպտեմբերի 9-ին կայանալիք «It's glowtime» հատուկ միջոցառման ժամանակ: Միջոցառմանը կներկայացվեն նաև այլ նոր ապրանքներ և աքսեսուարներ, ինչպիսիք են Apple Watch-ը:

9to5Mac-ը կարծում է, որ նույնիսկ փոքր բարելավումները կարող են նպաստել AirPods Pro 3-ի ուժեղ վաճառքին: Հրապարակումը նաև հույս է հայտնել, որ AirPods Pro 3-ի ծրագրային բարելավումները կարող են հայտնվել նաև AirPods Max-ում:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում