Հայտնի է, թե երբ տեղի կունենա Made by Google միջոցառումը․ Google-ն արդեն սկսել է հրավերներ ուղարկել լրագրողներին օգոստոսի 13-ին կայանալիք միջոցառման համար: ՏՏ հսկան հրավերում նշում է, որ գալիք միջոցառմանը կցուցադրվեն «Google-ի արհեստական բանականության, Android ծրագրաշարի և Pixel սարքերի լավագույն» պրոդուկտները:
Հիմնական միջոցառումը կսկսվի օգոստոսի 13-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին։ Ըստ երևույթին, Google-ը շատ նոր պրոդդուկտներ է պատրաստում ներկայացնել:
Բացի հրավերից՝ համացանցում հայտնվել է «AI...meet IX at Made by Google» վերնագրով թիզերը, որն ավելի պարզ է դարձնում առաջիկայում կայանալիք միջոցառման նպատակը։
Ըստ ամենայնի՝ Google-ը մտադիր է իր նոր սմարթֆոններն այս տարի ներկայացնել ավելի վաղ, քան նախկինում։ Made by Google միջոցառումն անցած տարի անցկացվել է հոկտեմբերին և նվիրված էր Pixel 8 սմարթֆոնների ներկայացմանը և Google Assistant ձայնային օգնականի բարելավմանը։
Բացի Pixel 9 սմարթֆոններից և ծրագրային նորարարություններից՝ լայն հանրությանը կարող է ներկայացվել նաև Pixel Watch 3 խելացի ժամացույցը, սմարթֆոնի թարմացված տարբերակը՝ ճկուն Pixel Fold էկրանով, ինչպես նաև՝ Pixel Tablet պլանշետը։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում