Realme-ի ո՞ր սմարթֆոնները կստանան Android 15 և RealmeUI 5.0

14 մայիսի, 2024  22:14

Android 15-ն այժմ բետա փորձարկման փուլում է, ամբողջական թողարկումը սպասվում է հուլիսից հետո: Ինչպես և սպասվում էր, Google Pixel սարքերն առաջինը կստանան թարմացումը, որից հետո թարմացումը հասանելի կդառնա այլ ապրանքանիշերի սարքերի համար։

GizmoChina կայքը հրապարակել է Realme սմարթֆոնների ցանկը, որոնք կթարմացվեն RealmeUI 5.0-ով՝ հիմնված Android 15-ի վրա։

Realme GT 5 Realme GT 5 240W Realme GT 5 Pro Realme GT 3 Realme GT 2 Realme GT 2 Pro Realme GT 2 Explorer Master Edition Realme GT Neo 6 Realme GT Neo 6 SE Realme GT Neo 5 Realme GT Neo 5 SE Realme GT Neo 5 240W Realme 12 Realme 12+ Realme 12x Realme 12 Lite Realme 12 Pro Realme 12 Pro+ Realme 11 4G Realme 11 5G Realme 11x 5G Realme 11 Pro Realme 11 Pro+ Realme 10 Pro Realme 10 Pro+ Realme P1 Realme P1 Pro Realme Narzo 70 Realme Narzo 70x Realme Narzo 70 Pro Realme Narzo 60 Realme Narzo 60x Realme Narzo 60 Pro Realme C67 4G Realme C65 4G Realme C65 5G

Համաձայն Realme-ի թարմացման ռազմավարության՝ առաջնահերթությունը կտրվի վերջերս թողարկված առաջատար մոդելներին, որին հաջորդում են հին սարքերը և միջին դասի սմարթֆոնները: Բյուջետային մոդելների սեփականատերերը կարող են թարմացումն ուշացումով ստանալ կամ նույնիսկ առհասարակ չստանալ այն։ RealmeUI 5.0-ը կստանա Android 15-ի հիմնական գործառույթներ, ինչպես նաև Realme-ի մշակած բացառիկ կարգավորումներ և գործառույթներ։

Հարկ է նշել, որ սա ոչ պաշտոնական ցուցակ է, և թարմացվող սարքերի թիվը կարող է սպասվածից քիչ կամ շատ լինել:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում