Զահա Հադիդի ճարտարապետական 10 ամենահետաքրքիր աշխատանքները

25 ապրիլի, 2024  20:15

Զահա Հադիդը (Զահա Մոհամմադ Հադիդ, 1950-2016) ճարտարապետ և դիզայներ է, որը դեկոնստրուկտիվիստական ​​ոճով շենքեր է ստեղծել։ 2004-ին նա դարձավ պատմության մեջ առաջին կինը, որն արժանացավ Պրիցկերի ճարտարապետական մրցանակին, որը շնորհվում է ճարտարապետության ոլորտում ձեռքբերումների համար։

The Guardian պարբերականը նրան բնութագրել է որպես «կորի թագուհի», որն «ազատագրել է ճարտարապետական ​​երկրաչափությունը՝ դրան տալով արտահայտչական միանգամայն նոր ինքնություն»:

Նրա ամենահայտնի աշխատանքները ներառում են Լոնդոնի Օլիմպիական խաղերի ջրային սպորտի կենտրոնը, Միչիգանի համալսարանի արվեստի մեծ թանգարանը ԱՄՆ-ում և Գուանչժոու օպերային թատրոնը Չինաստանում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր շինություններ Զահա Հադիդի աշխատանքներից։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում