God of War Ragnarok, թե՞ Elden Ring․ շուտով հայտնի կդառնան տարվա լավագույն խաղերը․ ո՞րոնք են Game Awards 2022-ի հավակնորդները

16 նոյեմբերի, 2022  22:04

2022 թ․ դեկտեմբերին տեղի կունենա խաղային ինդուստրիայի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ The Game Awards 2022 մրցանակաբաշխությունը։ YouTube-ի հատուկ հեռարձակման ժամանակ միջոցառման հաղորդավար և պրոդյուսեր Ջեֆ Քեյլին ներկայացրել է հավակնորդների ցուցակը։

Այս պահին ցուցակում ընդգրկված են երկու բացարձակ ֆավորիտներ, որոնք շատերն համարում են տարվա լավագույն խաղեր՝ արկածային էքշն ժանրի God of War Ragnarok-ը և դերային մարտախաղ Elden Ring-ը: Առաջինը հավակնում է մինչև ինը մրցանակի (ներառյալ՝ «Տարվա խաղ» և «Լավագույն արկածային էքշն խաղ» անվանակարգերում), երկրորդը հավակնում է յոթ մրցանակի (կրկին «Տարվա խաղ» և «Լավագույն դերախաղ» անվանակարգերում):  

Յոթ մրցանակի է հավակնում նաև հանրահայտ հետապոկալիպտիկ էքշն ժանրի Horizon Forbidden West-ը։

Ֆավորիտների մեջ են նաև կատվի արկածային Stray խաղը (որը մրցանակների է հավակնում վեց անվանակարգում) և միջնադարյան A Plague Tale: Requiem-ը (հավակնում է 5 մրցանակի):

Այս տարի The Game Awards 2022-ում ներկայացված է 31 անվանակարգ։ Ընդորում, «Լավագույն ադապտացիա» անվանակարգը մրցանակաբաշխությունում ի հայտ է եկել միայն այս տարի։ Այս անվանակարգի համար կմրցեն հեռուստաշոուներ, ֆիլմեր և խաղերի մոտիվներով այլ ստեղծագործություններ։

Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում արդեն բացվել է քվեարկության էջը, և գրանցվելով կայքում՝ կարող եք քվեարկել ձեր սիրելի խաղերի օգտին։

Game Awards 2022 մրցանակաբաշխության բուն արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին։ Սպասվում է, որ միջոցառմանը կլինեն նաև մի շարք համաշխարհային պրեմիերաներ։ Ըստ լուրերի՝ Game Awards 2022-ի ժամանակ կցուցադրվի նաեւ Diablo IV-ը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում The Game Awards 2022-ի հավակնորդների ամբողջական ցուցակը.

«Տարվա խաղ»

A Plague Tale: Requiem, Elden Ring, God of War Ragnarok, Horizon Forbidden West, Stray, Xenoblade Chronicles 3։

«Լավագույն մարտախաղ»

Bayonetta 3, Call of Duty: Modern Warfare 2, Neon White, Sifu, Teenage Mutant Ninja Turtles: Shredder’s Revenge։

«Լավագույն արկածային Էքշն»

A Plague Tale: Requiem, God of War Ragnarok, Horizon Forbidden West, Stray, Tunic։

«Լավագույն դերախաղ»

Elden Ring, Live A Live, Pokemon Legends: Arceus, Triangle Strategy, Xenoblade Chronicles 3։

«Լավագույն մարտախաղ»

DNF Duel, JoJo’s Bizarre Adventure: All Star Battle R, The King of Fighters XV, MultiVersus, Sifu։

«Լավագույն ռազմավարություն/Լավագույն սիմուլյացիա»

Dune: Spice Wars, Mario + Rabbids Sparks of Hope, Total War: Warhammer III, Two Point Campus, Victoria 3։

«Լավագույն սպորտային/մրցարշավային խաղ»

F1 22, FIFA 23, NBA 2K23, Gran Turismo 7, OlliOlli World։

«Լավագույն բազմաօգտատերային խաղ»

Call of Duty: Modern Warfare 2, MultiVersus, Overwatch 2, Splatoon 3, Teenage Mutant Ninja Turtles: Shredder’s Revenge։

«Լավագույն խաղ ամբողջ ընտանիքի համար»

Kirby and the Forgotten Land, LEGO Star Wars: The Skywalker Saga, Mario + Rabbids Sparks of Hope, Nintendo Switch Sports, Splatoon 3։

«Վիրտուալ/լրացված իրականության լավագույն խաղ»

After the Fall, Among Us VR, Bonelab, Moss: Book II, Red Matter 2։

«Լավագույն բջջային խաղ»

Apex Legends Mobile, Diablo Immortal, Genshin Impact, Marvel Snap, Tower of Fantasy։

«Լավագույն խաղ-ծառայություն»

Apex Legends, Final Fantasy XIV Online, Destiny 2, Fortnite, Genshin Impact։

«Համայնքի լավագույն աջակցություն»

Apex Legends, Final Fantasy XIV Online, Destiny 2, Fortnite, No Man’s Sky։

«Լավագույն դեբյուտային անկախ խաղ»

Neon White, NORCO, Stray, Tunic, Vampire Survivors։

«Լավագույն անկախ խաղ»

Cult of the Lamb, Neon White, Sifu, Stray, Tunic։

«Լավագույն ռեժիսուրա»

Immortality, Elden Ring, God of War Ragnarok, Horizon Forbidden West, Stray։

«Լավագույն սթորիթելինգ»

A Plague Tale: Requiem, Elden Ring, God of War Ragnarok, Horizon Forbidden West, Immortality։

«Լավագույն վիզուալ ոՃ»

Horizon Forbidden West, Elden Ring, God of War Ragnarok, Scorn, Stray։

«Լավագույն սաունդթրեք»

A Plague Tale: Requiem, Elden Ring, God of War Ragnarok, Metal: Hellsinger, Xenoblade Chronicles 3։

«Լավագույն դերասանական խաղ»

Էշլի Բերչ (Ashly Burch) – Horizon Forbidden West-ում Էլոյի դերի համար, Շառլոտ ՄըքԲերնի (Charlotte McBurney) – A Plague Tale: Requiem-ում Ամիսիա դե Ռունի դերի համար, Քրիստոֆեր Ջաջ (Christopher Judge) - God of War Ragnarok-ում Կրատոսի դերի համար, Մանոն Գեյջ (Manon Gage) – Immortality-ում Մարիսա Մարսելի դերի համար, Սաննի Սուլջիչ (Sunny Suljic) God of War Ragnarok-ում Ատրեայի դերի համար։

«Խաղեր սոցիալական երանգներով» (Games for Impact)

A Memoir Blue, As Dusk Falls, Citizen Sleeper, Endling: Extinction is Forever, Hindsight, I Was a Teenage Exocolonist։

«Մատչելի խաղերի ոլորտի լավագույն նորարարություն»

As Dusk Falls, God of War Ragnarok, Return to Monkey Island, The Last of Us Part I, The Quarry։

«Լավագույն ձայնային ուղեկցություն»

Call of Duty: Modern Warfare 2, Elden Ring, God of War Ragnarok, Horizon Forbidden West, Gran Turismo 7։

«Լավագույն ադապտացիա»

Arcane: League of Legends, Cyberpunk: Edgerunners, The Cuphead Show!, Sonic the Hedgehog 2, Uncharted։

«Ամենասպասված խաղ»

Final Fantasy XVI, Hogwarts Legacy, Resident Evil 4, The Legend of Zelda: Tears of the Kingdom, Starfield։

«Լավագույն կիբեռսպորտային խաղ»

Rocket League, Counter-Strike: Global Offensive, Dota 2, League of Legends, Valorant։

«Լավագույն կիբեռսպորտսմեն»

Չժեն Չովի Չժի Հոն (League of Legends), Լի Սանգ Հյուկ (հայտնի է «Faker» մականունով) (League of Legends), Ֆին Անդերսեն (հայտնի է «Կարիգան» մականունով) (Counter-Strike: Global Offensive), Ալեքսանդր Կոստիլև (հայտնի է «S1mple» մականունով) (Counter-Strike: Global Offensive), Ջեյքոբ Ուայթեքեր (հայտնի է «Yay» մականունով (Valorant)։

«Լավագույն կիբեռսպորտային թիմ»

DarkZero Esports (Apex Legends), FaZe Clan (Counter-Strike: Global Offensive), G (League of Legends), LA Thieves (Call of Duty), LOUD (Valorant)։

«Լավագույն կիբեռսպորտային իրադարձություն»

EVO 2022, 2022 League of Legends World Championship, The 2022 Mid-Season Invitational, PGL Major Antwerp 2022, Valorant Champions 2022։

«Լավագույն կիբեռսպորտային մարզիչ»

Անդրեյ Գորոդենսկի (հայտնի է «B1ad3» մականունով) (Counter-Strike: Global Offensive), Մաթեուս Տարասկոնի (հայտնի է «bzkA» մականունով) (Valorant), Էրիկ Սենդգրեն (հայտնի է «d00mbr0s» մականունով) (Valorant), Ռոբերտ Դալստրյոմ (հայտնի է «Robban» մականունով) (Counter-Strike: Global Offensive), Գո Դոն Բին (հայտնի է «Score» մականունով) (League of Legends)։

«Լավագույն սթրիմինգ»

Karl Jacobs, Ludwig, Nibellion, Nobru, QTCinderella։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում