Vivo-ի նոր սմարթֆոնը՝ բջջային լուսանկարչության հաջորդ «արքան». ի՞նչ է հայտնի այս հեռախոսի մասին և երբ սպասել թողարկմանը

14 նոյեմբերի, 2022  17:24

Ice Universe անունով հայտնի ինսայդեր-բլոգերը Twitter-ում հրապարակել է չինական Vivo ընկերության X90 Pro + սմարթֆոնով արված լուսանկարների շարք և նշել, որ թողարկումից հետո չինական այս ֆլագմանը կդառնա բջջային լուսանկարչության հաջորդ «արքան»։ Նշենք, որ Vivo-ն նույնիսկ դեռ չի էլ հայտարարել նոր սմարթֆոնի մասին։ 

Ice Universe-ը հրապարակել է տարբեր պայմաններում և օրվա տարբեր ժամերին արված լուսանկարներ, սակայն նրա գովասանքին ամենաշատն արժանացել են գիշերով արվածները: Բլոգերը նշել է, որ դրանք «հիասքանչ» լուսանկարներ են, որոնցում պատկերը շատ հստակ է։ Ահա այսպիսի են X90 Pro+ սմարթֆոնով արված լուսանկարները։

«Կիսվում եմ Vivo X90 Pro+-ով արված որոշ չխմբագրված լուսանկարներով: Դրանց հետ ծանոթանալուց հետո հետո կհասկանաք, թե ինչու եմ համարում, որ այս սմարթֆոնը կլինի բջջային հեռախոսների տեսախցիկների հաջորդ արքան»,- գրել է Ice Universe-ը։

Վկայակոչելով իր աղբյուրները՝ Газета.Ru-ն գրում է, որ Vivo X90 Pro + սմարթֆոնը կստանա չորս հիմնական տեսախցիկ՝

Հիմնական՝50 ՄՊ տեսախցիկ, Լայնանկյուն օպտիկայով 48 ՄՊ Sony IMX589 տեսախցիկ, Դդիմանկարային ոսպնյակով 50 ՄՊ Sony IMX758 սենսոր, 64 ՄՊ OmniVision OV64B սենսոր օպտիկական խոշորացման համար:

Ընդորում՝ տեսախցիկներից առնվազն մեկը՝ հիմնականը, կստանա Zeiss ընկերության օպտիկա։  Առայժմ պարզ չէ, թե որքան կարժենա Vivo ընկերության այս նորույթը, սակայն հայտնի է, որ X90 Pro + սմարթֆոնի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 22-ին։ Թերևս, հենց այդ ժամանակ էլ ընկերությունը կհայտարարի նոր հեռախոսի գնի մասին։

Աշխարհի «լավագույն տեսախցիկ-հեռախոս» տիտղոսի այլ թեկնածու

Ավելի վաղ NEWS.am Tech-ը տեղեկացրել էր, որ Huawei Mate 50 Pro-ն կարող է լինել աշխարհի լավագույն տեսախցիկ-հեռախոսը։ DXOMARK-ը փորձարկել էր սմարթֆոնի տեսախցիկը և այն 149 միավորով զբաղեցրել էր առաջին տեղը համաշխարհային վարկանիշում։DXOMARK-ի աշխատակիցներն իրենց անվանում են պատկերի, էկրանի, ձայնի և մարտկոցի որակի գնահատման փորձագետներ, և նրանց կազմած վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել էին Honor Magic4 Ultimate և Google Pixel 7 Pro սմարթֆոնները՝ երկուսն էլ հավաքել էին 147 միավոր։ iPhone 14 Pro-ն և iPhone 14 Pro Max-ը, որոնք վաստակել էին 146-ական միավոր, զբաղեցրել էին չորրորդ և հինգերորդ տեղերը։

Առաջին տեղն զբաղեցրած Huawei Mate 50 Pro-ի թեստավորումը ցույց էր տվել, որ բարձրորակ երկաթի և ծրագրային ապահովման մանրակրկիտ կարգավորումների համակցության շնորհիվ սմարթֆոնի տեսախցիկը հիանալի հնարավորություններ ունի. այն կարող է բարձրորակ լուսանկարներ և տեսանյութեր նկարել լուսավորության ցանկացած պայմաններում և իր մրցակիցներից իսկապես առանձնանում է ցածր լույսի պայմաններում իր կատարողականով։

Huawei Mate 50 Pro-ն ունի երեք տեսախցիկ՝

50 ՄՊ, f/1.4-f/4.0, 24 մմ (լայնություն), PDAF, լազերային AF, OIS 64 ՄՊ, f/3.5, 90 մմ (պերիսկոպի հեռաֆոտո օբյեկտիվ), PDAF, OIS, 3.5x օպտիկական խոշորացում 13 ՄՊ, f/2.2, 13 մմ, 120˚ (ուլտրալայն), PDAF 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում