Apple-ն այս շաբաթ մի շարք նոր ապրանքներ կներկայացնի․ որո՞նք են դրանք

4 մարտի, 2024  15:02

Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը իր հերթական ամփոփագրի շրջանակում տեղեկացրել է, որ մարտին և ապրիլին Apple ընկերությունը պատրաստվում է մի շարք նոր ապրանքներ ներկայացնել։ MacRumors-ի ներկայացուցիչները կարողացել են հաստատել այս տեղեկությունն իրենց աղբյուրներով և հայտարարել, որ Apple-ի որոշ նոր արտադրանքներ կներկայացվեն այս շաբաթ։ Սակայն աղբյուրը նշել է, որ ընկերությունն ավանդական պրեզենտացիա չի անի․ նորույթների մասին կհայտարարվի կայքում մամուլի հաղորդագրության հրապարակման միջոցով։MacRumors-ի աղբյուրները չեն նշել, թե կոնկրետ ինչ սարքերի մասին կհայտարարվի, սակայն Մարկ Գուրմանը հնարավոր «թեկնածուների» ցուցակը հրապարակել էր ավելի վաղ։ Դրանք են՝

M3 չիպով աշխատող iPad Pro-ի երկու նոր մոդել, որոնք կունենան OLED էկրաններ, ավելի բարակ դիզայն, երկար կողմում գտնվող վեբ-տեսախցիկ և հետևի տեսախցիկի թարմացված բլոկ: Հնարավոր է, որ այս շարքի պլանշետներն ունենան MagSafe մագնիսական լիցքավորման պորտի ֆիքսատոր, Երկու նոր՝ M2 չիպով աշխատող iPad Air մոդելներ, այդ թվում՝ 12,9 դյույմանոց պլանշետ, Նոր Magic Keyboard ստեղնաշար iPad Pro-ի համար՝ ավելի մեծ թաչփադով և կորպուսի ալյումինե տարրերով, Apple Pencil ստիլուսի առնվազն մեկ տարբերակ, Նոր MacBook Air նոութբուքներ, որոնք կաշխատեն M3 պրոցեսորով և կունենան 13 և 15 դյույմանոց էկրան, հնարավոր է նաև, որ դրանք ունենան Wi-Fi 6E-ի և Bluetooth 5.3-ի աջակցություն, Կլինեն նաև iPhone 15-ի և iPhone 15 Plus-ի, ինչպես նաև Apple Watch-ի ժապավենների և iPhone-ի ֆիրմային պատյանների գունային նոր տարբերակներ։

Մարտին և ապրիլին թողարկվելիք սարքերի մեջ ավելի քիչ հավանական թեկնածուներն են HomePod բարձրախոսը ներկառուցված էկրանով և Apple TV-ի նոր տարբերակը: iPhone SE-ի չորրորդ սերնդի սմարթֆոնը, որի լուսանկարներն արդեն հրապարակվել են համացանցում, հավանաբար, կներկայացվի 2025-ին։ 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում