Հայտնի է, թե որ iPhone-ները կստանան iOS 18 թարմացումը

28 փետրվարի, 2024  10:05

Apple-ի iOS 18 օպերացիոն համակարգը համատեղելի կլինի iPhone XR-ի, iPhone XS-ի և iPhone XS Max-ի, ինչպես նաև ավելի նոր մոդելների հետ, հայտնում է Macrumors-ը։

Ըստ վերջին տվյալների՝ iOS 18-ը համատեղելի կլինի iPhone-ի այն մոդելների հետ, որոնց հետ համատեղելի էր iOS 17-ը։ Դրանք են՝

iPhone 15 iPhone 15 Plus iPhone 15 Pro iPhone 15 Pro Max iPhone 14 iPhone 14 Plus iPhone 14 Pro iPhone 14 Pro Max iPhone 13 iPhone 13 mini iPhone 13 Pro iPhone 13 Pro Max iPhone 12 iPhone 12 mini iPhone 12 Pro iPhone 12 Pro Max iPhone 11 iPhone 11 Pro iPhone 11 Pro Max iPhone XS iPhone XS Max iPhone XR iPhone SE (2-րդ սերունդ) iPhone SE (3-րդ սերունդ)

Ակնկալվում է, որ Apple-ը iOS 18-ի մասին կհայտարարի իր ամենամյա WWDC ծրագրավորողների համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հունիսին, իսկ թարմացումը սպասվում է սեպտեմբերին: Ներկայումս լուրեր են պտտվում, որ թարմացումը ներառում է նոր գեներատիվ արհեստական բանականության գործառույթներ Siri օգնականի համար և դիզայնի փոփոխություններ:

iPadOS 18-ի հետ կապված իրավիճակը մի փոքր այլ է: Այս տարի թարմացումները կստանան A10X Fusion պրոցեսորներով և ավելի նոր պլանշետները: Սա նշանակում է, որ iPadOS 18-ը համատեղելի չի լինի 10,5 դյույմանոց առաջին սերնդի iPad Pro մոդելների կամ 12,9 դյույմանոց երկրորդ սերնդի iPad Pro մոդելների հետ, որոնք թողարկվել են 2017-ին: Բացի դրանից՝ iPadOS 18-ը չեն ստանա iPad mini-ն և 2019-ից հին iPad Air-ը։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում