Telegram-ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել

19 փետրվարի, 2024  09:50

Telegram մեսենջերի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել, այս մասին տեղեկացնում են Downdetector և «Сбой.рф» ծառայությունները։ Ըստ Downdetector-ի՝ խնդիրներն սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում), երբ օգտատերերն սկսել են հայտնել ալիքների և չատերի թարմացման, ինչպես նաև հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված դժվարությունների մասին: Խնդիրներ են արձանագրվել ոչ միայն Ռուսաստանում, այլև այլ երկրներում։

«Сбой.рф» ծառայությունը գրանցել է ավելի քան 10,000 բողոք։ Ամենից հաճախ մեսենջերի հետ կապված խնդիրների մասին հայտնել են Մոսկվայից (38%) և Սանկտ Պետերբուրգից (12%) օգտատերերը:

Ծառայության խափանման պատճառները դեռևս անհայտ են։ Որոշ օգտատերեր, սակայն, նշել են, որ խնդիրներ չեն ունեցել՝ համապատասխան մեկնաբանություններ թողնելով «Сбой.рф» ծառայության կայքում։

Այս պահին խնդիրների մեծ մասը լուծված է։ 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում