Կիբերպատերազմի 8 կանոն. Կարմիր Խաչը հաքերների համար նոր կանոններ է սահմանել

5 հոկտեմբերի, 2023  16:52

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 8 կանոն է առաջարկել կիբերպատերազմում ներգրավված հաքերների համար։ Այս կանոնները մշակվել են ոչ միայն հաքերների, այլև քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու համար կիբերհակամարտությունների համատեքստում։

Ահա ԿԽՄԿ-ի կողմից առաջարկված ութ հիմնական կանոնները.

Մի ուղղորդեք կիբեր հարձակումները քաղաքացիական թիրախների դեմ: Սա ներառում է այն ամենը, ինչը ռազմական ենթակառուցվածք չէ։ Մի օգտագործեք վնասակար ծրագրեր կամ այլ գործիքներ, որոնք ավտոմատ են կերպով տարածվում և անվերահսկելի վնաս են հասցնում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թիրախներին: Ռազմական օբյեկտի վրա կիբերհարձակում նախապատրաստելիս անհրաժեշտ է խուսափել կամ նվազագույնի հասցնել քաղաքացիական բնակչության համար հետեւանքները։ Մի կատարեք կիբեր գործողություններ բժշկական և հումանիտար հաստատությունների դեմ: Մի հարձակվեք այն օբյեկտների վրա, որոնք անհրաժեշտ են բնակչության գոյատևման համար կամ որոնք կարող են վտանգավոր ուժեր ազատել: Դրանք կարող են լինել ամբարտակներ, ատոմակայաններ և այլն։ Բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով հարձակումներ չի կարելի անել: Կիբերհարձակումները չպետք է խախտեն միջազգային մարդասիրական իրավունքը: Հետևեք բոլոր թվարկված կանոններին, նույնիսկ եթե թշնամին դա չի անում:

Բացի հաքերների կանոններից, ԿԽՄԿ-ն նաև կոչ է արել պետություններին չաջակցել կամավոր կիբերհանցագործական միավորումների ձևավորմանը և ակտիվորեն պայքարել դրանց դեմ։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում