WhatsApp մեսենջերի մշակողները պաշտոնապես դադարեցնում են Windows-ի աշխատասեղանի հավելվածի աջակցությունը, որը ստեղծվել է Electron շրջանակի վրա:
Ըստ WABetaInfo պորտալի՝ Windows-ում հին WhatsApp հավելվածը բացելիս օգտատերերին այժմ հուշում են հեռացնել այս տարբերակը և տեղադրել հավելվածի նոր տարբերակը, որը կարելի է ներբեռնել Microsoft Store-ից կամ WhatsApp կայքից։
Հին տարբերակի աջակցության դադարեցումը, ըստ մշակողների, ուղղված է դեսքթոփ-սարքերում հաղորդագրությունների փոխանակման ավելի օպտիմիզացված, կայուն և գործառույթներով հարուստ փորձի ապահովմանը:
Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր դժգոհություն են հայտնել նոր հավելվածում արագ անցման և բիզնես գործիքների ժամանակավոր բացակայության կապակցությամբ։ Բացակայող գործառույթներից են բիզնես-օգտահաշիվների արագ պատասխանները, խանութների կատալոգի կառավարումը և այլն:
Նշենք, որ Electron-ի վրա հիմնված WhatsApp-ը հայտնվել է 2016թ. Դա մեսենջերի սովորական վեբ տարբերակն էր՝ որպես առանձին հավելված։ Ավելի ուշ՝ 2022 թվականին, ընկերությունը թողարկեց զրոյից մշակված հավելված, որը զուրկ է Electron-ի բոլոր թերություններից, այդ թվում՝ վատ կատարողականությունից և դանդաղ ինտերֆեյսի անիմացիաներից։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում