Իլոն Մասկը Մարկ Ցուկերբերգին հրավիրել է ռինգում մարտի, վերջինս համաձայնել է

22 հունիսի, 2023  14:11

Meta և Twitter ընկերությունների սեփականատարեր Մարկ Ցուկերբերգն ու Իլոն Մասկը պատրաստվում են մարտի, այս մասին պարզ է դառնում միլիարդատերերի սոցցանցերում արված գրառումներից։ Նախ՝ Իլոնը Մասկը, երբ օրեր առաջ իմացավ, որ Meta-ն Twitter-ի նման սոցցանց է պատրաստվում ստեղծել, գրառում արեց, որում նշեց, որ պատրաստ է ռինգում մարտի բռնվել Ցուկերբերգի հետ։ Դրանից հետո Facebook-ի, Instagram, WhatsApp-ի մայր ընկերություն Meta-ի ղեկավար Ցուկերբերը Մասկի գրառման սկրինշոթը հրապարակեց՝ «ուղարկիր ինձ վայրը» գրությամբ։ Մասկն իր հերթին կարճ պատասխանեց՝ Լաս Վեգաս, Օկտագոն։ Եվ հիմա փաստացի երկու միլիարդատերերը պատրաստվում են մարտի։ Հիսունմեկամյա Մասկը քաշի առումով առավելություն ունի Ցուկերբերգի նկատմամբ։ Միաժամանակ նա ասել է, որ մասնակցել է «իսկական դաժան փողոցային կռիվների», երբ դեռ Հարավային Աֆրիկայում էր ապրում։ 39-ամյա Ցուկերբերգը վերջերս հաղթել է ջիու-ջիցուի մրցաշարում: Անցյալ տարվա սեպտեմբերին հաղորդվեց, որ Ցուկերբերգը սկսել է մարզվել խառը մենամարտերում (MMA), իսկ մարզիչը նրան անվանել է «լուռ մարդասպան» ռինգում։

Ցուկերբերգը նաև պնդում է, որ վերջերս Murph Challenge-ը ավարտել է 40 րոպեից պակաս ժամանակում: Այս մարտահրավերը ներառում է 1.6 կմ վազք, 100 ձգում, 200 հրում, 300 կքանստում և նորից 1.6 կմ կրկնվող վազք:

Մասկն իր հերթին հավելել է, որ պատրաստվում է պարզապես պառկել իր հակառակորդի վրա և ոչինչ չանել։ 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում