Թուրք գիտնականները նանոդաջվածք են ստեղծել, որը կարելի է միացնել մոտակա էլեկտրոնային սարքերին։ Ընդորում, դաջվածքն արտաքին սնուցում չի պահանջում, տեղեկացնում է Spectrum.ieee-ն։Մշակման հեղինակներն են Ստամբուլի Եդիթեփեի համալսարանի դասախոս Քրիստեն Դ. Բելկաստրոն և Ստամբուլի տեխնիկական համալսարանի Էլեկտրոնիկայի և հաղորդակցության ֆակուլտետի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավարի տեղակալ Օնուր Էրգեն։
Պարբերականը նշում է, որ այս գյուտը կօգնի բիոսենսորային տեխնոլոգիայի հետագա զարգացմանը, քանի որ այն չի ներառում այնպիսի ծավալուն տարրեր, ինչպիսիք են ավանդական կապի մոդուլները և մարտկոցները:
Դաջվածքը ստեղծվում է երկու ասեղներով, որոնք իրարից անկախ մաշկի վրա քսում են գրաֆենային աերոգելի հիմքով թանաքը որպես հիմք, իսկ ցինկի օքսիդի հիմքով թանաքը՝ նանոլարի միջոցով քսվում է մաշկի վերին շերտին:
Անլար կապի աշխատանքն ապահովվում է պիեզոէլեկտրական էֆեկտի շնորհիվ, այսինքն՝ դեֆորմացիայի ժամանակ դաջվածքում առաջանում է լիցք։ Որպես ընդունիչ է ծառայում սմարթֆոնը՝ լայնաշերտ մոդեմով, որը ծառայում է որպես օժանդակ սարք։ Գյուտի ցուցադրման ժամանակ էլեկտրոնային դաջվածքն օգտագործվել է շարժումը գրանցելու համար, սակայն նախագծի հեղինակները վստահ են, որ դրա այլ կիրառումներ կգտնվեն։
Հաղորդակցության այս մեթոդը նման է ռադիոհաճախականության նույնականացմանը, սակայն բայց ունի առավելություններ դրա նկատմամբ, քանի որ այն չի սահմանափակվում տվյալ հաճախականության տիրույթով. օգտագործելով լայնաշերտ մոդեմ` հետազոտության հեղինակները միացում են կատարել 900 ՄՀց և 2,45 ԳՀց հաճախականություններով:
Նանոդաջվածքի գոյություն ունեցող տարբերակում տարրը սնուցվում է պիեզոէլեկտրական էֆեկտով, որը ենթադրում է մեխանիկական ազդեցություն նանոդաջվածքի վրա, օրինակ՝ երբ թեքվում է մարմնի այն հատվածը, որի վրա արված է դաջվածքը։ Սակայն գյուտի հեղինակները կարծում են, որ ապագայում հնարավոր կլինի օգտագործել այլընտրանքային մոտեցումներ։ Եվ այդ ժամանակ նման բաղադրիչները կարող են օգտագործվել, օրինակ, որպես անլար սենսորներ էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի համար:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում