Mozilla ընկերությունն իր Firefox բրաուզերի համար նոր գործառույթ է մշակել, որը վեբ դիտարկումն ավելի քիչ «նյարդայնացնող» կդարձնի։ Ինչպես հայտնում է Gizchina կայքը, նոր գործառույթը թույլ կտա ավտոմատ կերպով արգելափակել այն բաներները, որոնք օգտատիրոջը խնդրում են թույլատրել կայքերում cookie-ների օգտագործումը։Այսպիսով, օգտատերերն այլևս ստիպված չեն լինի ամեն անգամ նոր կայք այցելելիս առնչվել այս բաներներին. փոխարենը դա կփորձի անել Cookie Banner Reduction կոչվող գործառույթը:
Cookie ֆայլերը կամ քուքիները տվյալների փոքր կտորներ են, որոնք ուղարկվում են վեբ սերվերի կողմից և պահվում օգտատիրոջ համակարգչում կամ այն սարքում, որով միացել է համացանցին։ Այս ֆայլերի օգնությամբ կայքը հիշում է օգտատերերի այցելությունների մասին տեղեկությունները։Այս ֆայլերի շնորհիվ ամեն անգամ, երբ այցելում եք այս կամ այն կայք, ստիպված չեք, օրինակ, մուտքագրել լոգինն ու գաղտնաբառը. բրաուզերը դրանք բեռնում է ինքնուրույն: Արդյունքում սերվերի ծանրաբեռնվածությունը չի ավելանում, և վեբ էջերի բացման արագությունը մեծանում է։
Հարկ է նշել, որ այս ֆայլերն ինքնին վտանգավոր չեն. դրանք չեն կարող որևէ գործընթաց սկսել սարքում, ոչ էլ ազդել դրա աշխատանքի վրա։
Մյուս կողմից, այս ֆայլերը կարող են տեղեկություններ պարունակել հետևյալի մասին.
Որ ժամին և ինչ սարքից է մարդն այցելել տվյալ էջ, Ինչ նախասիրություններ ունի օգտատերը տարբեր կարգավորումների հարցում (օրինակ՝ լեզուն, արժույթը կամ տառաչափը), Ինչ ապրանքներ են դիտվել կամ ավելացվել զամբյուղում, Ինչ տեքստ է օգտատերը նախկինում մուտքագրել կոնկրետ կայք, Որն է օգտատիրոջ IP հասցեն և գտնվելու վայրը, Երբ է օգտատերն այցելել կայք, Օգտատիրոջ մոտ օպերացիոն համակարգի և բրաուզերի ինչ տարբերակ է, Որ հղումներն է սեղմել և ինչ կայքեր է մտել։Երբ մենք այցելում ենք վեբ կայքեր, ամենից հաճախ մեր առջև հայտնվում է մի պատուհան՝ քուքիների հավաքման մասին նախազգուշացումով կամ այդ տվյալները հավաքելու թույլտվության խնդրանքով: Նման նախազգուշացումները պարտադիր են դարձել Cookie ֆայլերի մասին ԵՄ օրենսդրության խստացումից հետո։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում