Apple-ն ԱՄՆ-ում iPhone-ի վաճառքի վատագույն ցուցանիշն է գրանցել վերջին 6 տարում

25 ապրիլի, 2024  17:19

2024-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ ԱՄՆ-ում ակտիվացված սմարթֆոնների միայն 33%-ն է iPhone, ինչն այս սմարթֆոններն արտադրող Apple ընկերության համար վատագույն ցուցանիշն է 2017-ից ի վեր: Այս մասին հայտնում է 9to5Mac կայքը՝ վկայակոչելով Consumer Intelligence Research Partners (CIRP) վերջին ուսումնասիրությունը։

Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում iPhone-ի մասնաբաժինը նոր ակտիվացված սարքերում նվազել է 7%-ով: Այժմ այս ծավալի 2/3-ը բաժին է ընկնում Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններին:

CIRP-ի մասնագետները կարծում են, որ Apple-ն իր վաճառքի ցուցանիշի վատթարացմանը բախվել է երկու պատճառով։ Առաջինն iPhone-ի որակի ընդհանուր բարելավումն է, որն ավելացրել է սարքերի շահագործման ժամկետը։ Երկրորդը նորարարությունների ներդրման դանդաղումն է և ընդհանուր առմամբ դրանց կարևորության նվազումը։ Այդուհանդերձ, iPhone-ում լինում են նոր գործառույթներ, որոնք դրդում են ամերիկացիներին գնել Apple-ի սմարթֆոններ։

Apple-ը նոր iPhone-ներ կներկայացնի 2024-ի սեպտեմբերին։ Ակնկալվում է, որ iPhone 16 շարքը կունենա բարելավված պրոցեսոր, թարմացված տեսախցիկներ և Vision Pro սարքի համար տարածական բովանդակություն ստեղծելու հնարավորություն:

Նշենք, որ նույն Counterpoint Research վերլուծական ընկերության եռամսյակային զեկույցի համաձայն՝ Apple-ի սմարթֆոնների վաճառքը Չինաստանում 2024-ի առաջին եռամսյակում նվազել է գրեթե մեկ հինգերորդով։ Բացի դրանից՝ չինական շուկայում iPhone-ի պահանջարկի նվազման հետևանքով դրա գինը թողարկումից ի վեր նվազել է մոտ 25 տոկոսով։


 
 
 
 
  • Արխիվ