ՌԴ Մագադանի շրջանի անչափահասների սոցիալական վերականգնողական կենտրոնում սմարթֆոնը բռնկվել է երեխայի ձեռքում, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Բարեբախտաբար աշխատել է հակահրդեհային ազդանշանը և հրդեհն արագ մարվել է։ Այս մասին հայտնում է MagadanMedia լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ Մագադանի շրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությանը։
«Սաներից մեկի ձեռքում հեռախոսը սկսել է ծուխ և կայծեր արձակել։ Սարքն ինքն իրեն բռնկվել է, և միացել է հրդեհի ազդանշանը։ Հրդեհն արագ մարվել է կրակմարիչի միջոցով»,- գրում է MagadanMedia-ն։
Գործակալության տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Սոցիալական վերականգնողական կենտրոնի գույքին ևս լուրջ վնաս չի պատճառվել, միայն վնասվել է հատակի լինոլեումը, որտեղ ընկել է բռնկված սմարթֆոնը։
Սարքի ապրանքանիշի ու մոդելի մասին չի հաղորդվում։ ՌԴ ԱԻՆ քննիչներին հաջողվել է պարզել, որ դեպքից մի քանի օր առաջ սմարթֆոնը անսարքության որոշ նշաններ է ցույց տվել։ «Դա էլ հավանաբար հրդեհի պատճառ է դարձել»,- գրում է MagadanMedia-ն:
ամիս
շաբաթ
օր