Ապրիլի միջին բյուջետային ամենահզոր սմարթֆոնները․ որո՞նք են դրանք և ի՞նչ արժեն

3 մայիսի, 2024  16:14

Պետք չէ չափազանց մեծ գումարներ վճարել լավ կատարողականությամբ հեռախոս գնելու համար. հզոր սմարթֆոն կարելի է գնել համեմատաբար մատչելի գնով, և AnTuTu-ի նոր վարկանիշն ապացուցում է դա։

AnTuTu-ն ներկայացրել է ամենահզոր միջին բյուջետային սմարթֆոնների ցանկը 2024-ի ապրիլի համար։

Վարկանիշի առաջատարը OnePlus Ace 3V-ն է, որն ունի Snapdragon 7+ Gen 3 չիպ և AnTuTu-ում հավաքել է 1,44 մլն միավոր։ Համեմատության համար նշենք, որ բարձրակարգ պրոցեսորով խաղային Asus ROG Phone 8 Pro առաջատար սմարթֆոնը գրանցել է 2,12 մլն միավոր արդյունք։ Ընդորում՝ OnePlus Ace 3V-ի գինն սկսվում է 380 դոլարից, իսկ Asus ROG Phone 8 Pro-ինը՝ 1065 դոլարից:

Լավագույն եռյակում ներառվել են նաև Realme GT Neo6 SE-ն (ևս մեկ սմարթֆոն, որն աշխատում է Snapdragon 7+ Gen 3-ով, 1,42 մլն միավոր) և Redmi K70E-ն (հզոր սարք MediaTek Dimensity 8300 Ultra չիպով, որը հավաքել է 1,37 մլն միավոր): Առաջինի գին սկսվում է 235 դոլարից, իսկ երկրորդինը` 276 դոլարից:

Հաջորդիվ ցուցակում են Realme GT Neo5 SE-ն (1,14 մլն միավոր, 478 դոլարից) և Redmi Note 12 Turbo-ն (1,13 մլն միավոր, 260 դոլարից), որոնք աշխատում են Snapdragon 7+ Gen 2 պրոցեսորով: Ցուցակում ներառվել են նաև սմարթֆոններ, որոնք աշխատում են MediaTek Dimensity 8200 պրոցեսորով։

  • Oppo Reno 11 (994 000 միավոր, գինը՝ 430 դոլարից),
  • iQOO Neo7 SE (968 000 միավոր, գինը՝ 389 դոլարից),
  • iQOO Z8 (968 000 միավոր, գինը՝ 250 դոլարից),
  • Redmi Note 12T Pro (885 000 միավոր Dimensity 8200 Ultra-ի ավելի արագագործ մոդիֆիկացիայով, գինը՝ 294 դոլարից)։

Լավագույն տասնյակը եզրափակում է OnePlus Ace-ը, որն աշխատում է Dimensity 8100 Max պրոցեսորով և AnTuTu-ում հավաքել 881,000 միավոր: Գինն սկսվում է 380 դոլարից։

Այսօրվա շուկան առաջարկում է հզոր սմարթֆոնների լայն տեսականի՝ ֆլագմանների համեմատ ավելի մատչելի գներով: Կոնկրետ մոդել ընտրելիս պետք է կենտրոնանալ ոչ միայն այսպիսի վարկանիշների արդյունքների, այլ նաև այլ կարևոր հատկանիշների վրա, ինչպիսիք են տեսախցիկը, էկրանը, մարտկոցի աշխատանքի տևողությունը և դիզայնը:


 
 
 
 
  • Արխիվ