15,600 մԱ/ժ մարտկոց, 200 ՄՊ տեսախցիկ, 120 Վտ լիցքավորոմ․ ներկայացվել է գերամուր Ulefone Armor 26 Ultra սմարթֆոնը

2 մայիսի, 2024  15:32

Կայացել է Ulefone Armor 26 Ultra գերհզոր մարտկոցով սմարթֆոնի պաշտոնական պրեմիերան. սմարթֆոնը ստացել է 15,600 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, որն ունի նաև 120 Վտ (կամ 33 Վտ անլար) իսկապես արագ լիցքավորման աջակցություն:

Սմարթֆոնի պատյանը պաշտպանված է IP68/IP69K աստիճաններով, սմարթֆոնը համապատասխանում է նաև ամերիկյան MIL-STD-810H ռազմական ստանդարտի պահանջներին։

Ulefone Armor 26 Ultra-ն ստացել է 6,78 դյույմանոց էկրան՝ Full HD+ կետայնությամբ և 120 Հց կադրերի հաճախականությամբ։ Սարքն աշխատում է SoC MediaTek Dimensity 8020-ով, օպերատիվ հիշողությունը 12 ԳԲ է, իսկ ներկառուցվածը՝ 512 ԳԲ: Կա մատնահետքի կողային սկաներ և գերբարձր բարձրախոս (121 դԲ):

Նման պաշտպանություն ունեցող մոդելի համար տեսախցիկը, կարելի է ասել, բարձրակարգ է. հիմնական սենսորը 200 ՄՊ Samsung ISOCELL HP3-ն է: Գերլայնանկյուն ոսպնյակով մոդուլն ունի 50 ՄՊ սենսոր, կա նաև 64 ՄՊ սենսորով մոդուլ, որը պատասխանատու է 3,2 անգամ օպտիկական խոշորացման համար։

Չինաստանում նոր արտադրանքի վաճառքը կսկսվի մայիսի 13-ին, գնի մասին դեռ չի հայտարարվել։

Ulefone Armor 26 Ultra 2.jpg (169 KB)
Ulefone Armor 26 Ultra.jpg (243 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ