Gizchina կայքը կազմել է փետրվարի լավագույն Android սմարթֆոնների ցանկը, որոնց գինը չի գերազանցում 500 դոլարը: Ցանկում ներառված սմարթֆոններն իրենց գնի համեմատ բավական տպավորիչ տվյալներ ունեն։

Ցանկի առաջին տեղում է նոր Realme GT Neo5-ը, որը 2022 թ․ երկրորդ կեսին ստացել է Snapdragon 8+ Gen 1 ֆլագմանային պրոցեսոր և 6,74 դյույմանոց AMOLED էկրան՝ 144 Հց թարմացման արագությամբ։ Այն նաև համալրված է երեք տեսախցիկով՝ 50, 8 և 2 մեգապիքսել լուծաչափով։

GT Neo5-ի հետևի հատվածը թափանցիկ է և տեսանելի է սմարթֆոնի չիպը, հեռախոսն ունի նաև նաև RGB լուսավորություն։ Սմարթֆոնը հասանելի է երկու տարբերակով՝ 150 Վտ լիցքավորմամբ և 240 Վտ ռեկորդային հզորությամբ լիցքավորմամբ։

realme gt neo5 .jpg (52 KB)

Gizchina կայքի ցուցակի երկրորդ տեղում է Redmi K60-ը, որը նույնպես աշխատում է Snapdragon 8+ Gen 1 պրոցեսորով։ Սմարթֆոնն ստացել է 6,67 դյույմանոց AMOLED էկրան՝ 120 Հց հաճախականությամբ և եռակի տեսախցիկ՝ 64, 8 և 2 Մպ։ 5500 mAh հզորությամբ մարտկոցը լիցքավորվում է 67 Վտ հզորությամբ լիցքավորիչով:

Redmi-K60-1.jpg (26 KB)

Երրորդ տեղն զբաղեցրել է Xiaomi 12-ը: Այն համալրված է կոմպակտ 6,28 դյույմանոց AMOLED էկրանով՝ 120 Հց թարմացման արագությամբ, Snapdragon 8 Gen 1 չիպով և 50, 13 և 5 MP լուծաչափով տեսախցիկներով: Ի տարբերություն մրցակիցների, Xiaomi 12-ը ստացել է 67 Վտ լարային լիցքավորման, 50 Վտ անլար լիցքավորման և 10 Վտ հակադարձ լիցքավորման աջակցություն:

xiamoi 12 .jpg (82 KB)

Ցանկում ներառվել են նաև Motorola Edge X30-ը՝ Snapdragon 8 Gen 1 պրոցեսորով, և iQOO Neo 7 SE-ն, որոնք ստացել են MediaTek Dimensity 8200 չիպ:

Motorolla Edge X3020_ad071d7347.jpeg (217 KB)

iQOO Neo 7 SE.JPG (26 KB)

Ավելի վաղ Gizchina պորտալը կազմել էր մինչև 150 դոլար արժողությամբ լավագույն սմարթֆոնների հնգյակը։ Ցուցակը գլխավորում էր Redmi 12C-ը, որն ստացել է MediaTek Helio G85 չիպ, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և 64 ԳԲ ներքին հիշողություն։ Ցուցակում ներառվել էին նաև Moto G31, OnePlus Nord N20 SE, Samsung Galaxy A04e և Blackview BV5200 Pro սմարթֆոնները: