Ներդրումային շուկան արագորեն փոխվում է. ֆինանսական գործառնությունների և ներդրումային որոշումների զգալի մասն այսօր տեղափոխվում է թվային միջավայր: Զուգահեռաբար փոխվում են նաև ներդրողների պահանջները գործիքների հասանելիության և սպասարկման որակի նկատմամբ: Այս անցման վրա է կենտրոնացած Cube Invest-ի ռազմավարությունը, որը մի քանի տարվա ընթացքում սեփական միջոցների կառավարումից անցել է լիարժեք ներդրումային էկոհամակարգի ստեղծմանը: «INVESTMENT PERSPECTIVES 2026» համաժողովում ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը ներկայացրել է այս ուղին և հետագա զարգացման հիմնական ուղղությունները:
Գլխավոր նորույթներն են դարձել Հայաստանում ներդրումային ընկերության առաջին պարտատոմսերի թողարկումը և Cube Invest թվային հարթակի գործարկումը, որը մեկ հավելվածում միավորում է ներդրողի աշխատանքի հիմնական փուլերը՝ գրանցումից և հաշվի համալրումից մինչև գործարքների իրականացում և պորտֆելի կառավարում:
AFME-ից մինչև Tabadul. Cube Invest-ն ամրապնդվում է միջազգային հարթակներում
Cube Invest-ը ստեղծվել է 2017 թվականին և սկզբում գործել է սեփական միջոցները կառավարող և հիմնականում հայկական շուկայում ներդրումներ կատարող ընկերության ձևաչափով:
Սակայն 2021 թվականից ընկերությունը զարգացման նոր փուլ է սկսել՝ ընդլայնելով մատուցվող ծառայությունների շրջանակը, ներդրել նոր արտադրանքներ և հետևողականորեն բացել ներդրումային գործիքների հասանելիությունը հաճախորդների և ներդրողների ավելի լայն շրջանակի համար:
Այսօր Cube Invest-ը մատուցում է բրոքերային ծառայություններ, իրականացնում արժեթղթերի դիլերային գործառնություններ, զբաղվում պարտատոմսերի և բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, առաջարկում ծառայություններ կապիտալի շուկաներում, ակտիվների կառավարում, պահառնական ծառայություններ, ինչպես նաև հետազոտություններ և վերլուծական աշխատանքներ անցկացնում:
«Մենք մտադիր չենք կանգ առնել»,- ընկերության դիրքորոշումը նշել է Միքայել Մարգարյանը: Նա ընդգծել է, որ Cube Invest-ի զարգացմանը զուգընթաց տեղի է ունենում նաև նրա ներկայության հետևողական ընդլայնումը մասնագիտական ֆինանսական միջավայրում:
2022 թվականին ընկերությունը դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի անդամ, 2023 թվականին Global Banking & Finance Review-ը և Finance Magnates-ը այն ճանաչել է որպես ամենադինամիկ զարգացող բրոքերային ընկերություններից մեկը: 2024 թվականին Cube Invest-ը միացել է Եվրոպական ֆինանսական շուկաների ասոցիացիային (AFME), իսկ 2025 թվականին՝ Tabadul հարթակին, որը Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և տարածաշրջանի մի շարք երկրների բորսաներ է միավորում:
Ընկերության համար դա սոսկ գործընկերությունների ցանկի ընդլայնում չէ։ Միջազգային ինտեգրումը հնարավորություն է ընձեռում փորձի փոխանակում իրականցանել բարձր մասնագիտական չափանիշներով աշխատող շուկաների հետ և միաժամանակ լրացուցիչ հնարավորություններ է բացում ներդրողների համար՝ տարբեր ֆինանսական հարթակներ դուրս գալու համար։
Առանձին փուլ էր Fitch Ratings-ից միջազգային վարկանիշի ստացումը, իսկ 2026 թվականին վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի կանխատեսումը դեպի դրական, ինչն, ըստ ընկերության գնահատման, բարենպաստ համատեքստ է ստեղծում ֆինանսական շուկայի զարգացման համար:
Գլխավոր սկզբունքը՝ նախ ստուգել գործիքը սեփական մաշկի վրա
Ինչպես նշել է Մարգարյանը, հիմնական սկզբունքներից մեկը, որով առաջնորդվում է Cube Invest-ը նոր ֆինանսական գործիքներ գործարկելիս և նոր շուկաներ դուրս գալիս, հետևյալն է. ընկերությունը նախ սեփական միջոցներով ու կապիտալով թեստավորում է նոր գործիքը, ուսումնասիրում դրա աշխատանքի մեխանիզմը, շուկայի առանձնահատկությունները և հնարավոր ռիսկերը, և միայն դրանից հետո համապատասխան արտադրանքն առաջարկում հաճախորդներին:
Ներդրումային բիզնեսի համար սա սկզբունքային մոտեցում է։ Այստեղ անհնար է վստահություն կառուցել բացառապես եկամտաբերության խոստումների կամ նոր ապրանքի գեղեցիկ շնորհանդեսի վրա: Ներդրողը պետք է հասկանա, որ ընկերությունն ինքը գիտի, թե ինչպես է աշխատում առաջարկվող գործիքը, քանի որ արդեն անցել է այդ ճանապարհը գործնականում:
«Սա ծնում է մեր հաճախորդների վստահությունը մեր նկատմամբ»,- նշել է Մ․Մարգարյանը՝ ընդգծելով, որ հենց վստահությունն է ներդրումային բիզնեսի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Նա նշել է, որ այս մոտեցման արդյունքներն արդեն արտացոլվում են ընկերության աշխատանքում. վերջին շրջանում Cube Invest-ը մասնակցել է հայկական շուկայում վեց էմիտենտների ութ թողարկումների տեղաբաշխմանը՝ ընդհանուր առմամբ ավելի քան 9 միլիարդ դրամ ընդհանուր գումարով: Այժմ ընկերությունը որոշել է կիրառել նույն մոտեցումն իր սեփական գործիքի նկատմամբ։
5 միլիարդ դրամ և լողացող եկամտաբերություն. Cube Invest-ը դուրս է եկել սեփական պարտատոմսերի շուկա
Համաժողովի կենտրոնական հայտարարություններից մեկը Հայաստանում անմիջապես ներդրումային ընկերության կողմից պարտատոմսերի առաջին թողարկումն էր։
Cube Invest-ի թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 5 միլիարդ դրամ, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար դրամ, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։
Առաջին վեց ամիսների եկամտաբերությունը սահմանվել է տարեկան 10,5%-ի մակարդակում։ Այնուամենայնիվ, թողարկման հիմնական առանձնահատկությունն այն է, որ տոկոսադրույքը լողացող է:
Սկսած հաջորդ ժամանակաշրջանից՝ եկամտաբերությունը հաշվարկվելու է Հայաստանի Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարած 4 տոկոսային կետ։
Այսպիսով, նոր գործիքը նախատեսում է մեխանիզմ, որի դեպքում եկամտաբերությունը կարող է փոխվել բազային տոկոսադրույքին զուգընթաց։
Cube Invest-ի համար թողարկումն ևս մեկ սկզբունքային նշանակություն ունի։ Ինչպես նշել է Մարգարյանը, ընկերությունը ոչ միայն ֆինանսավորման նոր աղբյուր է ստացել, այլև դուրս է եկել շուկա որպես էմիտենտ՝ առաջարկելով ներդրողներին գնել բուն ներդրումային ընկերության պարտքային գործիքը:
Եվ առաջին արդյունքներն, ըստ գլխավոր տնօրենի, տիպական են եղել։ Արդեն շնորհանդեսի օրը թողարկման զգալի մասն իրացվել է։
Ընդ որում՝ գնորդների թվում եղել են ոչ միայն Cube Invest-ի հաճախորդները, այլև ինստիտուցիոնալ ներդրողներն ու ընկերության գործընկերները։ Cube Invest-ի ղեկավարության համար սա դարձել է վստահության հատկապես կարևոր ազդանշան և միաժամանակ լրացուցիչ պատասխանատվություն ներդրողների առջև։
Հաջորդ քայլը՝ ամբողջ ներդրումային ճանապարհը թվային միջավայրում հասանելի դարձնելն է
Սակայն եթե պարտատոմսերն ընդլայնում են ներդրումային գործիքների շրջանակը, համաժողովի շրջանակում ներկայացված երկրորդ նախագիծը փոխում է մարդու և ներդրումային շուկայի փոխազդեցության հենց ձևը:
Cube Invest-ը ներկայացրել է սեփական թվային հարթակը. դա սոսկ գործարքներ կատարելու հավելված չէ, այլ լիարժեք ֆինանսական էկոհամակարգ:
Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ հարթակի հիմքը ստեղծվել է Cube Invest-ի ներսում մի քանի տարվա ընթացքում: Դա պատրաստի արտաքին համակարգ չէ, որը ընկերությունն ուղղակի հարմարեցրել է իրեն: Այդ ենթակառուցվածքի վրա արդեն իսկ աշխատել է Cube Invest-ի թիմը. սպասարկվել են հաճախորդներ, ձևավորվել հաշվետվություններ, կառավարվել ներքին գործընթացները:
Այժմ բրոքերային աշխատանքի, հաճախորդների և էլեկտրոնային հարթակների հետ փոխգործակցության կուտակված փորձը միավորվել է մեկ թվային արտադրանքում: Հենց այդ պատճառով էլ հավելվածը դիրքավորվում է որպես թվային միջավայր տեղափոխված ընկերության բազմամյա փորձի շարունակություն:
Հաշվի բացումից մինչև պորտֆելի կառավարում՝ մեկ համակարգում
Հարթակի հայեցակարգը կառուցված է առավելագույն ամբողջական ներդրումային ճանապարհի գաղափարի շուրջ: Հաճախորդը կարող է անցնել օնբորդինգի, գրանցման և հաշվի բացման, միջոցների փոխանցման, արժեթղթերի ընտրության, պորտֆելի ձևավորման ու կառավարման, գործարքների իրականացման և իր ներդրումների հետագա վերլուծության փուլերով:
Ընդ որում՝ համակարգը կառուցված չէ միայն բջջային հավելվածի շուրջ: Դրա հետևում կա միասնական տեխնոլոգիական մեխանիզմ, որը պատասխանատու է բիզնես-տրամաբանության և ամբողջ համակարգի աշխատանքի համար, ինչպես նաև վարչական վահանակ, որը ընկերության աշխատակիցներին հնարավորություն է տալիս կառավարել գործընթացները և սպասարկել հաճախորդներին:
Հատուկ ուշադրություն է դարձվել օնբորդինգին: Նպատակն էր միաժամանակ գործընթացը հնարավորինս պարզ դարձնել հաճախորդի համար և ապահովել Կենտրոնական բանկի պահանջներին համապատասխանությունը:
Համակարգը հնարավորություն է տալիս անհրաժեշտ ստուգումներ և փաստաթղթերի նույնականացում իրականացնել, ինչպես նաև կատարել կանոնակարգով նախատեսված հաճախորդների հետագա ստուգումները: Այսինքն՝ թվայնացումն այստեղ չի նշանակում հրաժարում ֆինանսական և կարգավորող չափանիշներից: Ընդհակառակը, խնդիրն էր անհրաժեշտ ընթացակարգերն անմիջապես ներդնել թվային գործընթացի մեջ և դրանք օգտատիրոջ համար առավելագույն կերպով աննկատ ու հարմարավետ դարձնել:
Հինգ պատուհան՝ ամբողջ ֆինանսական կյանքի համար
Հավելվածի ինտերֆեյսը հիմնական գործառնությունները միավորում է մի քանի առանցքային բաժինների շուրջ։ Առաջինում օգտատերը ամփոփ տեղեկություններ է ստանում իր ակտիվների՝ ինչպես դրամական միջոցների, այնպես էլ արժեթղթերի վերաբերյալ:
Հաջորդ բաժնում հնարավոր է արժեթղթեր գնել և վաճառել: Գործարքներ կատարելուց հետո օգտատիրոջը հնարավորություն է ընձեռվում հետևել իր պորտֆելի վիճակին և տեսնել, թե ինչ արդյունք է բերում յուրաքանչյուր ակտիվը: Տեղեկատվությունը խմբավորվում է այնպես, որ ներդրողը կարողանա արագ գնահատել իր ներդրումների կառուցվածքն ու դինամիկան:
Առանձին բաժին նվիրված է գործառնությունների պատմությանը՝ ինչպես դրամական միջոցների շարժին, այնպես էլ արժեթղթերով գործարքներին: Եվս մեկ ֆունկցիոնալ բլոկ կապված է անմիջապես դրամական միջոցների հետ: Մասնավորապես, նախատեսված է արժույթի փոխանակման հնարավորություն, ընդ որում՝ գործառնությունն իրականացվում է անմիջապես հարթակի միջոցով:
Այսպիսով, հավելվածի խնդիրը ոչ թե սոսկ «գնել» կամ «վաճառել» կոճակը սեղմելու հնարավորություն տալն է հաճախորդին, այլ մեկ թվային տարածքում հավաքել ներդրումային որոշումներին առնչվող գործողությունների ամբողջ շղթան:
Անվտանգությունը՝ որպես թվային ապրանքի մաս
Որքան շատ ֆինանսական գործառնություններ են տեղափոխվում հեռախոս, այնքան ավելի կարևոր է դառնում անվտանգության հարցը:
Cube Invest-ում նշում են, որ հավելվածը բազմաշերտ պաշտպանության համակարգ է օգտագործում: Այն ներառում է նույնականացման և վավերացման տարբեր մեխանիզմներ՝ PIN-կոդերից և էլեկտրոնային փոստից մինչև անձի հաստատման լրացուցիչ եղանակներ:
Ընդ որում՝ անվտանգությունը դիտարկվում է ոչ թե հարմարավետությունից առանձին, այլ որպես դրա պարտադիր բաղադրիչ. օգտատերը պետք է հնարավորություն ունենա արագ գործառնություններ կատարել, բայց միաժամանակ ֆինանսական տվյալներն ու գործողությունները պետք է մնան պաշտպանված:
Բջջային ինտերֆեյսի հետևում վարչական համակարգ է գործում, որը Cube Invest-ի թիմին հնարավորություն է տալիս վերահսկել օնբորդինգի գործընթացները, մշակել հաճախորդների հայտերը, կառավարել դրանց կատարումը, իրականացնել անհրաժեշտ ստուգումներ և աջակցել ֆինանսական գործառնություններին:
Ստացվում է յուրօրինակ թվային կառույց՝ երկու կողմով. հաճախորդը տեսնում է պարզ ինտերֆեյս, մինչդեռ դրա հետևում բարդ ներքին ենթակառուցվածք է աշխատում:
Թվային հարթակից՝ դեպի ֆինանսական գրագիտություն
Թվայնացումը միակ ուղղությունը չէ, որը Cube Invest-ը կապում է իր հետագա զարգացման հետ:
Ինչպես նշել է Մ․Մարգարյանը, այս տարի ընկերությունը հայտարարել է Cube Academy-ի ստեղծման մասին, որի նպատակն է բարձրացնել ֆինանսական գրագիտությունը և զարգացնել ներդրումային մշակույթը:
Դա ևս մեկ ցուցանիշ է այն բանի, թե ինչպես է ընկերությունը տեսնում իր դերը շուկայում: Եթե ներդրումային գործիքները դառնում են առավել հասանելի, միաժամանակ անհրաժեշտություն է առաջանում, որ մարդիկ ավելի լավ ըմբռնեն, թե ինչպես է աշխատում ֆինանսական շուկան, ինչ գործիքներ, ռիսկեր և հնարավորություններ գոյություն ունեն: Ակադեմիայի պաշտոնական գործարկումն ակնկալվում է մոտ ժամանակներս, ինչից հետո նախատեսվում է սկսել առաջին կրթական դասընթացները:






