2027 թվականին, iPhone-ի 20-ամյակին ընդառաջ, Apple ընկերությունը պլանավորում է սմարթֆոնների դիզայնի էական փոփոխություններ կատարել։ Սպասվում է խոշորածավալ ռեդիզայն։ Նախնական տեղեկատվության համաձայն, զգալիորեն ավելի շատ ապակի կօգտագործվի։ Այս մասին հայտնում է 9to5Mac պորտալը։

ի սկզբանե նախատեսված էր, որ այս հատուկ հոբելյանական iPhone մոդելը կունենա պրեմիում գին։ Սակայն կանխատեսումների համաձայն, դրա արժեքը կարող է շատ ավելի բարձր լինել՝ նույնիսկ Apple-ի պրեմիում չափանիշներով։

Հնարավոր բարձր գնի հիմնական պատճառներից մեկը համարվում է Չինաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը, որոնք, ըստ կանխատեսումների, կպահպանվեն։ Ներկայումս տեխնոլոգիական ոլորտի մեծ մասի համար գործում է այդ տուրքերից ազատման արտոնություն, սակայն անորոշ է, թե որքան ժամանակ այն կշարունակի գործել։

Apple-ը ակտիվորեն աշխատում է iPhone-ի արտադրության մի մասը Հնդկաստան տեղափոխելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով նվազեցնել Չինաստանից կախվածությունը և շրջանցել գործող մաքսային սահմանափակումները։ Ընկերությունը արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցել այս հարցում և ի վիճակի է Հնդկաստանում արտադրել ԱՄՆ շուկայի տարեկան պահանջարկի մոտ մեկ երրորդը։ Այնուամենայնիվ, ամբողջական արտադրության տեղափոխումը կարճ ժամկետներում հնարավոր չէ իրականացնել։

Չնայած դիվերսիֆիկացիայի ջանքերին՝ տեխնոլոգիական ամենաառաջադեմ ապրանքների արտադրությունը Չինաստանից դուրս ներկայումս բախվում է լուրջ դժվարությունների։ Bloomberg գործակալության տվյալներով, թեև Հնդկաստանում ներկայիս iPhone մոդելների արտադրության որակը համապատասխանում է Չինաստանի մակարդակին, 2027 թվականի հոբելյանական մոդելները չափազանց բարդ կլինեն իրենց կառուցվածքով։ Դրանք կպահանջեն նոր բաղադրիչներ և արտադրական տեխնոլոգիաներ, ինչը դարձնում է անիրատեսական՝ մինչև 2027 թվականը դրանց արտադրությունը ամբողջությամբ Չինաստանից դուրս կազմակերպելու հարցում։ Աղբյուրները նշում են, որ Apple–ը երբևէ չի սկսել նոր դիզայնով սարքերի արտադրությունը Չինաստանից դուրս։