Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համագումարի ընթացքում միության նախագահ ընտրվեց Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Իր երախտագիտությունը հայտնելով վստահության համար՝ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ միության ձեռքբերումները նրա անդամների և գործընկերների արդյունավետ համատեղ աշխատանքի արդյունք են։

«Մենք շարունակելու ենք մեր ուղին՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը որպես տեխնոլոգիական առաջնորդ։ Այս հավակնոտ, բայց իրատեսական հեռանկարում կարևոր է յուրաքանչյուրիս ներգրավվածությունը, ինչպես նաև համագործակցությունը կազմակերպությունների և կառավարության հետ։ ԱՏՁՄ համայնքի էական աճը կարևոր ցուցանիշ է, որը հաստատում է նրա կենսունակությունն ու պատրաստակամությունը նոր ձեռքբերումների», — ասաց նա։

Նաեւ համագումարի շրջանակում ընտրվեց ԱՏՁՄ-ի նոր խորհուրդը։

Խորհրդի նոր կազմի մեջ ընդգրկվեցին՝

  • Արտավազդ Մինասյան (Krisp – համահիմնադիր և նախագահ)
  • Արմեն Քոչարյան (Volo – տնօրեն և համահիմնադիր)
  • Իրինա Դումանյան (Siemens – տնօրեն)
  • Արսեն Բաղդասարյան (DataArt – տնօրեն)
  • Արման Աթոյան (iX Tech – համահիմնադիր և տնօրեն)
  • Խաչիկ Նազարյան (Broadcom – ինժեներական տնօրեն)
  • Գևորգ Սաֆարյան (Limtech – հիմնադիր և տնօրեն)
  • Գոռ Վարդանյան (Faimtech – հիմնադիր)
  • Սպարտակ Քյուրեղյան (Zels – ֆինանսական և բիզնես գործառնական տնօրեն)
  • Աշոտ Տոնոյան (Service Titan – տնօրեն)
  • Արտավազդ Եղիազարյան (Podcasl – հիմնադիր և տնօրեն)
  • Նարեկ Ասլիկյան (Armenian Code Academy – հիմնադիր և տնօրեն)
  • Ռեմ Դարբինյան (Viral Mango – հիմնադիր և տնօրեն)։